Ակտիվության հակազդում (Arousal)

Խոսենք ակտիվության հակազդման և դրա ֆիզիոլոգիական դրսևորումների մասին:

Ակտիվության հակազդումը պարզ բնութագրելու համար կարելի է այն ներկայացնել որպես օրգանիզմի արթնության, առույգության և ակտիվության վիճակ: Այն տատանվում է ծայրահեղ քնկոտությունից մինչև ծայրահեղ հուզմունքի սահմաններում, իսկ ուժգնությունը կարգավորվում է հիմնականում ծայրամասային նյարդային համակարգում, ավելի կոնկրետ՝ վեգետատիվ (ինքնավար) նյարդային համակարգում:

ՎՆՀ-ի հիմնական կենսական գործառույթն օրգանիզմի ներքին միջավայրի հաստատուն վիճակի պահպանումն է (աշխատանք, սննդի ընդունում, պաշտպանություն և այլն):

Նեյրոմարքեթինգի մասնագետներին հետաքրքրում է ՎՆՀ-ի սիմպաթիկ և պարասիմպաթիկ բաժինները:

Վեգետատիվ նյարդային համակարգի շրջանների ակտիվացումը տեղի է ունենում ենթագիտակցական մակարդակում՝ առանց մեր վերահսկման: Ուղեղում վեգետատիվ նյարդային համակարգի ակտիվության մեծ մասը կարգավորվում է ենթատեսաթմբի (Hypothalamus) կորիզների և ուղեղաբնի կողմից: Այս երկու շրջանների նեյրոնները պատասխանատու են մեր ամբողջ մարմնին ազդակներ փոխանցելու համար, որոնք ազդում են ներքին օրգանների գործառույթների վրա, ինչպիսիք են սրտի աշխատանքը, արյան շրջանառությունը, մարսողությունը, շնչառությունը, սեռական ակտի-վությունը:

Հոգեֆիզիոլգիական տեսանկյունից՝ սիմպաթիկ բաժնի հիմնական գործառույթն է ամբողջ օրգանիզմի միահավաքումն արտակարգ հանգամանքների դեպքում, իսկ պարասիմպաթիկ բաժինը՝ օրգանիզմի հիմնական պաշարների պահպանումը: Սիմպաթիկ բաժնի ակտիվացումը բնորոշ է արտակարգ բնորոշ է արտակարգ (վթարային) իրավիճակների համար ( ֆիզիկական ծանրաբեռնվածություն, հոգնածություն, սթրես):

Սիմպատիկ նյարդային համակարգը առաջ է բերում ֆիզիոլոգիական մեծաքանակ պատասխաններ, որոնք ուժեղացնում են ակտիվացման հակազդումը:

Վառ օրինակ է, երբ մենք հանդիպում ենք ծայրահեղ վտանգավոր կենդանու: Այսպիսով այս համակարգը վերաբերում է, այսպես կոչված՝  «Կռվիր կամ փախիր» համակարգին: Նման օրինակ է նաև, երբ մենք պետք է հանդես գանք մեծ լսարանի առջև․ այս դեպքում ևս սիմպատիկ նյարդային համակարգն ուժեղացնում է ակտիվացման հակազդումը:

Պարասիմպատիկ նյարդային համակարգը առաջ է բերում ֆիզիոլոգիական այնպիսի պատասխաններ, որոնք թուլացնում են մեր ակտիվության հակազդումը: Այս համակարգն անվանում են «Հանգստացիր և մարսիր»՝ մարմնի վրա իր ֆիզոլոգիական ազդեցության շնորհիվ հատկապես ուտելուց հետո և վերականգնվելիս: Նյարդային համակարգի հենց այս երկու բաժիններն են հստակեցնում մեր մարմնի ակտիվության հակազդման մակարդակը և ուղղվածությունը:

Մարքեթինգի տեսանկյունից հարց է առաջանում, թե ինչպես կարող ենք չափագրել ակտիվության հակազդումը: Սիմպատիկ նյարդային համակարգի ակտիվության բարձր մակարդակը առաջ է բերում բբի լայնացում, սրտի աշխատանքի արագացում և առատ քրտնարտադրություն: Ինչպես արդեն կռահում եք, պարասիմպատիկ նյարդային համակարգը ազդում է բոլորվին հակառակ ուղղությամբ․ նեղացնում է բիբը, դանդաղեցնում սրտի աշխատանքը և նվազեցնում քրտնարտադրությունը:

Մասնագետները կիրառում են չափագրական տեխնոլոգիաներ  ֆիզիոլոգիական ակտիվացման արձագանքները համապատասխան կերպով գրանցելու համար: Բբի չափերի փոփոխությունը գրանցվում է ակնագրության սարքավորումներով, սրտի ռիթմը գրանցվում է սրտի աշխատանքը չափող սարքավորումով, իսկ քրտնարտադրությունը` մաշկի էլեկտրական ակտիվությունը գրանցող սարքավորումով:

Հետազոտողները ակտիվության հակազդումները տարանջատել են տոնիկականի և փուլայինի: Տոնիկականը վերաբերում է ֆիզիոլոգիական դանդաղ պատասխաններին, որոնք ի հայտ են գալիս ժամանակի ընթացքում։ Սա մարդու արթնության հիմնական արտահայտումն է: Որպես օրինակ է քննություններից օրեր առաջ ակտիվության հակազդման բարձր մակարդակը:

Փուլային հակազդումը բնութագրում է ֆիզիոլոգիական արագ պատասխանները, որոնք առաջ են գալիս կոնկրետ խթաններից, ինչը նշանակում է, որ այն ուղղակիորեն կապված է ուշադրության հետ: Պատկերացրեք՝ ինչպես է փուլային ակտիվության հակազդումն ուժեղանում, երբ օձ ենք տեսնում:

Երբ գրանցում ենք ֆիզիոլոգիական ակտիվության հակազդման բոլոր պատասխանները (բբի չափերի փոփոխությունը և այլն), մենք տեղեկություններ ենք ստանում արձագանքի ուժգնության մասին: Այս պատասխանները մարդու հույզերի մասին մեզ ոչինչ չեն ասում:

Հույզեր

Ինչպես նշեցինք, հուզականության մակարդակը մեզ տեղեկություններ չի տրամադրում վալենտականության մասին` արդյոք դրանք դրական են, թե բացասական:

Սա հաշվի առնելով՝ հետազոտողները սահմանել են վալենտականություն (արժեքականություն) տերմինը․ զգացմունքների երկրորդ հարթությունը տատանվում է դրականից մինչև բացասական՝ հույզերի «տոնը» բնութագրելու համար:

Նկարում պատկերվածը տեսական մոդել է, որը ցույց է տալիս, որ հույզերը լավագույնս կարող են բացատրվել երկու հարթություններում՝ որպես տարբեր աստիճանի ակտիվացման և վալենտականության համադրություն:

Ակտիվության հակազդման և վալենտականության կառուց-վածքները կիրառվել են հույզերն ավելի լավ բնութագրելու համար: Շատ հաճախ հույզերը, զգացմունքները նույնիսկ օգտագործվում են միմյանց փոխարեն։ Որոշ հետազոտողներ առաջ են բերել հույզերի և զգացմունքների նեյրոկենսաբանական մեկնաբանումը, որտեղ երկու կառուցվածքները տրամաբանորեն հիմնովին տարբերվում են: Եթե փորձենք նկարագրել շատ պարզեցված կերպով.

Երբ մենք խթանի ենք հանդիպում, այն մեկնաբանվում է ուղեղի կողմից և հույզեր առաջացնում: Կոնկրետ այս տեսանկյունից հույզերը մեր մարմնի հետագա ֆիզիոլոգիական արձագանքն են արտաքին խթանին։ Ի վերջո սա կարող է զգացմունք առաջացնել, ինչը հույզի մեկնաբանումն է գիտակցական մակարդակում: Օրինակ` ինձ սպառնում են, ես վախ եմ զգում:

Շատ կարևոր է նաև ծանոթանալ հույզերին հոգեֆիզիոլոգիական տեսանկյունից։ Յուրաքանչյուր անհատի նյարդահոգեկան գործունեությունն ունի հուզական ֆոն, որի ուժգնությունը, արտահայտվածությունը, բովանդակությունը կախված են նրա ծագման աղբյուրի նկատմամբ մեր վերաբեմունքից:

Հուզական վիճակները բաժանվում են բարձրագույնների կամ ցածրագույնների: Բարձրագույն հուզական վիճակի էությունը մարդու սոցիալական պահանջմունքների բավարարումն է կամ մերժումը, իսկ ցածրագույնի դեպքում՝ անձասիրական օգտապաշտական (էգոիստաուտիլիտար)

և մանկայնական (ինֆանտիլ)-գեդոնիստական պահանջմունքների բավարարումը կամ մերժումը:

Հույզերը կարելի է բաժանել հուզական վիճակների, հարաբերությունների և հակազդումների:

Քանի որ հոդվածը շատ երկար է ստացվում, խնդրում ենք շարունակությունը կարդալ «Գովազդը և ուղեղը» գրքում


0 Comments

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *