slot siteleri

deneme bonusu veren siteler

Hacklink panel

Hacklink Panel

Hacklink panel

Hacklink panel

Backlink paketleri

Hacklink Panel

Hacklink

Hacklink

Hacklink

Hacklink

Hacklink

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink satın al

Hacklink satın al

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Illuminati

Hacklink

Hacklink Panel

Hacklink

Hacklink Panel

Hacklink

Masal oku

Hacklink Panel

Hacklink Panel

Hacklink panel

Masal Oku

Hacklink

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink Panel

Hacklink

Hacklink

Hacklink

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink

Hacklink

Buy Hacklink

Hacklink

Hacklink

Hacklink satın al

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Masal Oku

Hacklink panel

Hacklink satın al

Hacklink Panel

casibom

Brain Savior Review

deneme bonusu veren siteler

https://guinguinbali.com/

boostaro review

NervEase

sapanca escort

hardcore porn

escort sapanca

güvenilir bahis siteleri

holiganbet

holiganbet

marsbahis

piabellacasino

trimology review

jojobet

jojobet

jojobet güncel

jojobet

jojobet adres

jojobet

jojobet giriş

Nitric Boost

jojobet

jojobet giriş

alpha fuel pro

Alpha Fuel Pro

trimology review

Nitric Boost Ultra

grandpashabet giriş

istanbulbahis

deneme bonusu veren siteler

casibom giriş

marsbahis

holiganbet giriş

Hacklink Panel

Hacklink Panel

Hacklink Panel

Hacklink Panel

Hacklink Panel

Hacklink Panel

Hacklink Panel

Hacklink Panel

jojobet

celtabet

holiganbet giriş

trust score weak 3

jojobet

casibom

agb99

Hacking forum

trend hack methods

jojobet

casibom giriş

casibom

casibom

hackhaber

casibom

jojobet giriş

onwin

goldenbahis

jojobet güncel

jojobet güncel giriş

jojobet giriş

güvenilir bahis siteleri

interbahis giriş

millibahis giriş

piabet giriş

casibom

holiganbet

holiganbet giriş

jojobet

jojobet giriş

jojobet

Hacklink panel

holiganbet

holiganbet

tipobet

jojobet

jojobet

jojobet

betpark

Հույզեր, գիտակցություն և օպտիմալ որոշումներ

Ավելի մանրամասնորեն անդրադառնանք նշաձև կորիզի և հարճակատային կեղևի գործառնական դերին որոշում ընդունելիս: Արդեն քննարկել ենք, որ սրանք ուսուցման համար գլխավոր շրջաններն են․ նշաձև կորիզը ներգրավված է բացասական արդյունքները սովորելու պրոցեսում, իսկ ճակատային կեղևը պատասխանատու է աշխատանքային հիշողության, այսպես ասած՝ արագ սովորելու համար, ինչը կարող է արագ թարմացնել կոնկրետ ընտրության կամ օբյեկտի արժեքները: Հարճակատային կեղևը համեմատում է, ինտեգրում արդյունքներին վերաբերող բազմաթիվ տեղեկություններ և ստեղծում է արժեք որոշման ընդունման պրոցեսի համար։ Այս շրջանը պատասխանատու է նաև հուզական արագ ուսուցման համար:

Հայտնի նեյրոգիտնական Անտոնիո Դամացիոյի կողմից կատարված գիտափորձի օրինակով տեսնենք, թե ինչպես է  ուսուցման այս պրոցեսն ազդում մեր որոշման ընդունման վրա: Դիտարկենք Էլիոթի օրինակը: Նա հաջողակ լիդեր էր, ուներ բարձր IQ, բոլոր հատուկ առաջադրանքները՝ կապված ինտելեկտի, հիշողության, կարդալու, գրելու, դիմային ճանա-չողության կարողությունների հետ, կատարում էր բարձր մակարդակով։ Երբ իր վաղ՝ 35 տարեկան հասակում հայտնաբերվեց ուղեղի քաղցկեղ, և վիրահատությունից հետո ճակատային կեղևի փորային հատվածից մի փոքր մաս հեռացվեց, նա սկսեց անոմալ որոշումներ կայացնել, մի քանի ամսում լքեց իր աշխատանքը, բաժանվեց կնոջից և ամուսնացավ մարմնավաճառի հետ, որի հետ ևս երկար չապրեց:

Այսպես, Անտոնիոն սկսեց հետազոտել նման խնդրով հիվանդներին: Նա գտավ հարճակատային կեղևի միջային հատվածի վնասվածք ունեցող մի շարք հիվանդների, որոնք բոլորն ունեին միջին և միջինից բարձր ինտելեկտ, հույզեր չէին արտահայտում, ավելի շատ ռացիոնալ էին և խնդիր ունեին հասկանալու ուրիշների հույզերը։ Այլ կերպ ասած՝ այս ինտելեկ-տուալները ունեին ռացիոնալ մտածողություն, բայց առանց հույզերի ընդունում էին աղետալի որոշումներ:

Անտոնիոն առաջ բերեց «Սոմատիկ մարկեր»-ի (Somatic marker) հիփոթեզը, որում ասվում է, որ մենք կիրառում ենք մեր հույզերը արագ որոշումներ կայացնելու համար՝ փոխկապակցված տարբերակների միջև երկար որոնումներ կատարելու փոխարեն։ 

Մեկ այլ գիտափորձ է կատարվել ճակատային կեղևի փորային հատվածում խնդիր ունեցող հիվանդների մասնակցությամբ՝ կիրառելով խաղային առաջադրանք: Այս առաջադրանքում հետազոտվողը պետք է ընտրի քարտ 4 քարտատուփերից մեկից։ Քարտատուփ Ա-ն և Բ-ն աննպաստ են, ընտրելով այս տուփերից՝ մասնակիցները նախ գումար կշահեն, բայց խաղի վերջում կկորցնեն ավելի մեծ գումար: Քարտատուփ Գ-ն և Դ-ն նպաստավոր են, այսինքն՝ հնարավոր է շահել ոչ մեծ գումար, սակայն խաղը կավարտվի առանց կորստի: Ուղեղի հետ խնդիր չունեցող հետա-զոտվողները սովորում են, որ Գ-ն ու Դ-ն նպաստավոր են, և ընտրում են դրանք, սակայն նշաձև կորիզի և հարճակատային կեղևի միջային հատվածի վնասվածքով հիվանդները շարունակում են ընտրել աննպաստ քարտա-տուփերից և կորցնել գումար:

«Մաշկ-գալվանական հակազդման» մեթոդով հնարավոր է հասկանալ մարդու հուզական հակազդումը, մինչև նա կհանի քարտը քարտատուփի միջից, և սա կլինի պարգևի և պատժի հետ կապված հուզական պատասխանը: Այս չափագրությունը արվել է մի քանի խմբերի մասնակցությամբ, այդ թվում՝ առանց ուղեղի խնդիր ունեցողների: Երբ հետազոտվողները կանխատեսել են արդյունքները նպաստավոր և ան-նպաստ քարտերն ընտրելիս, հուզական հակազդումները տարբեր խմբերի միջև տարբեր են եղել: Առողջ հետազոտվողների մոտ ակտիվության հակազդումը բարձր է եղել, և նրանք սպասել են աննպաստ քարտերից ստացվող արդյունքին։  Սակայն նման ակտիվություն չի նկատվել նշաձև կորիզի և հարճակատային կեղևի վնասվածքով հիվանդների մոտ: Այսպիսով երևում է, որ արդյունքը կանխատեսելիս առողջների հուզական համակարգն ազդարարել է ռիսկերի մասին՝ կապված այդ արդյունքի հետ, հուզական կողմնակալություն է ձևավորվել նրանց մոտ, նույնիսկ մինչև նրանք կարող էին գիտակցաբար բացատրել նպաստավոր և աննպաստ քարտատուփերի տարբերությունները: Ի հակադրություն նկարագրվածի՝ հիվանդների մոտ երկու քարտատուփերի դեպքում էլ ոչ մի տարբերություն չի գրանցվել․ նրանց մի մասը գիտակցաբար բացատրել և մատնանշել է՝ որոնք են ամենալավ և ամենավատ քարտատուփերը։ Եթե նայենք վարքային պատասխաններին, նրանք որևէ քարտատուփի նկատմամբ նախընտ-րություն չեն ցուցաբերել, այսինքն՝ նրանք չեն ընդունել որոշումներ իրենց իսկ տված բացատրության հիման վրա: Այսպես, այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հույզերը ապահովում են ռացիոնալ և օպտիմալ որոշումները:

Հաջորդ հետազոտությունը խոսում է հենց այն մասին, որ հույզերը միջամտում են օպտիմալ որոշումների կայացմանը: Մասնակիցներից յուրաքանչյուրին տրվել է սկզբնական 20$։ Նրանք ունեին երկու տարբերակ` ներդնել 1$,  ինչի դեպքում 50% հավանականությամբ կշահեին 2.5$ և 50% հավանականությամբ կկորցնեին 1$-ը։ Կար նաև տարբերակ՝ ներդրում չանել և պահել 1$-ը: Այստեղ առավել օպտիմալ էր ռիսկային ընտրություն կատարելը: Վնասվածք չունեցող մասնակիցները սկզբում շատ ներդրումներ են կատարել,  բայց որոշ ժամանակ հետո առերեսվել են կորստի հետ և սկսել ռիսկի չգնալ՝ քչացնելով ներդրումները: Սակայն հարճակատային կեղևի վնասվածքով մասնակիցների մոտ այս տենդենցը չի նկատվել․ նրանք չեն արձագանքել բացասական արդյունքներին և շարունակել են ներդնել, արդյունքում առաջադրանքի վերջում ավելի շատ գումար են վաստակել, քան ոչ հիվանդ մասնակիցները:

Այսպիսով, հիվանդները, որոնք չեն սովորում բացասական արդյունքներից, նաև չեն ազդվում այդ արդյունքների հետ զուգորդվող հուզական պատասխաններից, հետևաբար չեն փոխում վարքի ռազմա-վարությունը:

Այսպիսով, որոշ իրավիճակներում հույզերը կարող են միջամտել օպտիմալ որոշումների կայացմանը: Ամփոփելով կարող ենք ասել, որ նշաձև կորիզը և հարճակատային կեղևը, որոնք ընդգրկված են հուզական ուսուցման մեջ, կարևոր դեր են խաղում որոշումներում` թարմացնելով արժեքները՝ կապված կոնկրետ ընտրության հետ:

ՇրջանըՀիմնական գործառույթը
Զոլավոր մարմին   (Ventral striatum, N/A nucleus accumbens)Արժեքի կանխատեսում
Հարճակատային կեղև / ճակատային կեղևի միջային փորային հատված Orbitofrontal cortex /Ventromedial prefrontal cortexԻնտեգրված ազդանշանային արժեքների ստացում, արժեքների ուսուցում
Կղզյակ Insular cortexՀուզական ուսուցում, ներգրավված է վախի հակազդումներում
Նշաձև կորիզ AmygdalaՀատուցման / գնի կանխատեսում, հույ-զերի հիման վրա ուսուցում (օրինակ՝ վախի պայմանավորում)
Գոտկային գալար Cingulate cortexԿոնֆլիկտների մոնիթորինգ, վարքագծի ճշգրտում
Ճակատային կեղևի գագաթային կողմնային հատված Dorsolateral prefrontal cortexԳիտակցական վերահսկում և պլանա-վորում
Վերևում նկարագրված են այն բոլոր շրջանները, որոնց մասին արդեն խոսել ենք:

Հաջորդիվ կխոսենք ռիսկային իրավիճակներում որշում կայացնելիս այս շրջանների դերի մասին

Հույզեր

Հույզեր, ակտիվության հակազդում (Arousal)

Ակտիվության հակազդում (Arousal)

Խոսենք ակտիվության հակազդման և դրա ֆիզիոլոգիական դրսևորումների մասին:

Ակտիվության հակազդումը պարզ բնութագրելու համար կարելի է այն ներկայացնել որպես օրգանիզմի արթնության, առույգության և ակտիվության վիճակ: Այն տատանվում է ծայրահեղ քնկոտությունից մինչև ծայրահեղ հուզմունքի սահմաններում, իսկ ուժգնությունը կարգավորվում է հիմնականում ծայրամասային նյարդային համակարգում, ավելի կոնկրետ՝ վեգետատիվ (ինքնավար) նյարդային համակարգում:

ՎՆՀ-ի հիմնական կենսական գործառույթն օրգանիզմի ներքին միջավայրի հաստատուն վիճակի պահպանումն է (աշխատանք, սննդի ընդունում, պաշտպանություն և այլն):

Նեյրոմարքեթինգի մասնագետներին հետաքրքրում է ՎՆՀ-ի սիմպաթիկ և պարասիմպաթիկ բաժինները:

Վեգետատիվ նյարդային համակարգի շրջանների ակտիվացումը տեղի է ունենում ենթագիտակցական մակարդակում՝ առանց մեր վերահսկման: Ուղեղում վեգետատիվ նյարդային համակարգի ակտիվության մեծ մասը կարգավորվում է ենթատեսաթմբի (Hypothalamus) կորիզների և ուղեղաբնի կողմից: Այս երկու շրջանների նեյրոնները պատասխանատու են մեր ամբողջ մարմնին ազդակներ փոխանցելու համար, որոնք ազդում են ներքին օրգանների գործառույթների վրա, ինչպիսիք են սրտի աշխատանքը, արյան շրջանառությունը, մարսողությունը, շնչառությունը, սեռական ակտի-վությունը:

Հոգեֆիզիոլգիական տեսանկյունից՝ սիմպաթիկ բաժնի հիմնական գործառույթն է ամբողջ օրգանիզմի միահավաքումն արտակարգ հանգամանքների դեպքում, իսկ պարասիմպաթիկ բաժինը՝ օրգանիզմի հիմնական պաշարների պահպանումը: Սիմպաթիկ բաժնի ակտիվացումը բնորոշ է արտակարգ բնորոշ է արտակարգ (վթարային) իրավիճակների համար ( ֆիզիկական ծանրաբեռնվածություն, հոգնածություն, սթրես):

Սիմպատիկ նյարդային համակարգը առաջ է բերում ֆիզիոլոգիական մեծաքանակ պատասխաններ, որոնք ուժեղացնում են ակտիվացման հակազդումը:

Վառ օրինակ է, երբ մենք հանդիպում ենք ծայրահեղ վտանգավոր կենդանու: Այսպիսով այս համակարգը վերաբերում է, այսպես կոչված՝  «Կռվիր կամ փախիր» համակարգին: Նման օրինակ է նաև, երբ մենք պետք է հանդես գանք մեծ լսարանի առջև․ այս դեպքում ևս սիմպատիկ նյարդային համակարգն ուժեղացնում է ակտիվացման հակազդումը:

Պարասիմպատիկ նյարդային համակարգը առաջ է բերում ֆիզիոլոգիական այնպիսի պատասխաններ, որոնք թուլացնում են մեր ակտիվության հակազդումը: Այս համակարգն անվանում են «Հանգստացիր և մարսիր»՝ մարմնի վրա իր ֆիզոլոգիական ազդեցության շնորհիվ հատկապես ուտելուց հետո և վերականգնվելիս: Նյարդային համակարգի հենց այս երկու բաժիններն են հստակեցնում մեր մարմնի ակտիվության հակազդման մակարդակը և ուղղվածությունը:

Մարքեթինգի տեսանկյունից հարց է առաջանում, թե ինչպես կարող ենք չափագրել ակտիվության հակազդումը: Սիմպատիկ նյարդային համակարգի ակտիվության բարձր մակարդակը առաջ է բերում բբի լայնացում, սրտի աշխատանքի արագացում և առատ քրտնարտադրություն: Ինչպես արդեն կռահում եք, պարասիմպատիկ նյարդային համակարգը ազդում է բոլորվին հակառակ ուղղությամբ․ նեղացնում է բիբը, դանդաղեցնում սրտի աշխատանքը և նվազեցնում քրտնարտադրությունը:

Մասնագետները կիրառում են չափագրական տեխնոլոգիաներ  ֆիզիոլոգիական ակտիվացման արձագանքները համապատասխան կերպով գրանցելու համար: Բբի չափերի փոփոխությունը գրանցվում է ակնագրության սարքավորումներով, սրտի ռիթմը գրանցվում է սրտի աշխատանքը չափող սարքավորումով, իսկ քրտնարտադրությունը` մաշկի էլեկտրական ակտիվությունը գրանցող սարքավորումով:

Հետազոտողները ակտիվության հակազդումները տարանջատել են տոնիկականի և փուլայինի: Տոնիկականը վերաբերում է ֆիզիոլոգիական դանդաղ պատասխաններին, որոնք ի հայտ են գալիս ժամանակի ընթացքում։ Սա մարդու արթնության հիմնական արտահայտումն է: Որպես օրինակ է քննություններից օրեր առաջ ակտիվության հակազդման բարձր մակարդակը:

Փուլային հակազդումը բնութագրում է ֆիզիոլոգիական արագ պատասխանները, որոնք առաջ են գալիս կոնկրետ խթաններից, ինչը նշանակում է, որ այն ուղղակիորեն կապված է ուշադրության հետ: Պատկերացրեք՝ ինչպես է փուլային ակտիվության հակազդումն ուժեղանում, երբ օձ ենք տեսնում:

Երբ գրանցում ենք ֆիզիոլոգիական ակտիվության հակազդման բոլոր պատասխանները (բբի չափերի փոփոխությունը և այլն), մենք տեղեկություններ ենք ստանում արձագանքի ուժգնության մասին: Այս պատասխանները մարդու հույզերի մասին մեզ ոչինչ չեն ասում:

Հույզեր

Ինչպես նշեցինք, հուզականության մակարդակը մեզ տեղեկություններ չի տրամադրում վալենտականության մասին` արդյոք դրանք դրական են, թե բացասական:

Սա հաշվի առնելով՝ հետազոտողները սահմանել են վալենտականություն (արժեքականություն) տերմինը․ զգացմունքների երկրորդ հարթությունը տատանվում է դրականից մինչև բացասական՝ հույզերի «տոնը» բնութագրելու համար:

Նկարում պատկերվածը տեսական մոդել է, որը ցույց է տալիս, որ հույզերը լավագույնս կարող են բացատրվել երկու հարթություններում՝ որպես տարբեր աստիճանի ակտիվացման և վալենտականության համադրություն:

Ակտիվության հակազդման և վալենտականության կառուց-վածքները կիրառվել են հույզերն ավելի լավ բնութագրելու համար: Շատ հաճախ հույզերը, զգացմունքները նույնիսկ օգտագործվում են միմյանց փոխարեն։ Որոշ հետազոտողներ առաջ են բերել հույզերի և զգացմունքների նեյրոկենսաբանական մեկնաբանումը, որտեղ երկու կառուցվածքները տրամաբանորեն հիմնովին տարբերվում են: Եթե փորձենք նկարագրել շատ պարզեցված կերպով.

Երբ մենք խթանի ենք հանդիպում, այն մեկնաբանվում է ուղեղի կողմից և հույզեր առաջացնում: Կոնկրետ այս տեսանկյունից հույզերը մեր մարմնի հետագա ֆիզիոլոգիական արձագանքն են արտաքին խթանին։ Ի վերջո սա կարող է զգացմունք առաջացնել, ինչը հույզի մեկնաբանումն է գիտակցական մակարդակում: Օրինակ` ինձ սպառնում են, ես վախ եմ զգում:

Շատ կարևոր է նաև ծանոթանալ հույզերին հոգեֆիզիոլոգիական տեսանկյունից։ Յուրաքանչյուր անհատի նյարդահոգեկան գործունեությունն ունի հուզական ֆոն, որի ուժգնությունը, արտահայտվածությունը, բովանդակությունը կախված են նրա ծագման աղբյուրի նկատմամբ մեր վերաբեմունքից:

Հուզական վիճակները բաժանվում են բարձրագույնների կամ ցածրագույնների: Բարձրագույն հուզական վիճակի էությունը մարդու սոցիալական պահանջմունքների բավարարումն է կամ մերժումը, իսկ ցածրագույնի դեպքում՝ անձասիրական օգտապաշտական (էգոիստաուտիլիտար)

և մանկայնական (ինֆանտիլ)-գեդոնիստական պահանջմունքների բավարարումը կամ մերժումը:

Հույզերը կարելի է բաժանել հուզական վիճակների, հարաբերությունների և հակազդումների:

Քանի որ հոդվածը շատ երկար է ստացվում, խնդրում ենք շարունակությունը կարդալ «Գովազդը և ուղեղը» գրքում