Social Campaigns
Այս խնդրի լուծման շուրջ մտածելիս եկա այն մտքին, որ բացասական ամրապնդման կիրառմամբ ՈՉ ինժեներական ինովացիա է պետք…
Ինովացիան ֆիզիակական իրականություն փոխելուց զատ կարող է լինել նաև գլխում եղածը փոխելը…
Չգիտեմ ինչու և ոնց հիշեցի “being watched” վարքաբանական մեխանիկան, երբ coffee honesty box-ի մոտ միայն աչքերի նկարը մարդկանց ստիպել է ավելի հաճախ վճարել։
Այստեղից ստրատեգիա մշակելու կծիկը բացվեց…
Ճիշտ է 2 օրում կես մլն.-ից ավել դիտում եղավ, բայց ես այստեղ հետհայաց մարգարեություն չեմ անելու՝ ռացիոնալիզանցելով թե ինչու այդպես եղավ, մարքեթինգը դետերմինիստիկ չի, բայց ասեմ թե ինչ եմ գծել…
Քեզ տեսնող կա
Մեզ պետք են 2 թիրախային լսարան միաժամանակ,
Մաքրասերները, իսկ նրանց տարածելու համար պետք են
-Պատժի հաճույք (socially satisfying punishment)
-Վոյարիստիկ էֆեկտ՝ ուրիշների անձնական տարածքը «ծակից նայելու» բնազդային հետաքրքրությունը։
-Schadenfreude՝ բավարարվածություն ուրիշի ձախողման կամ սայթակման պահին։
և
թափողներ, որոնք կհիշեն իրենց “բիչոկ” շպրտելը և հաջորդ անգամ շպրտելուց առաջ նկատվելու և խայտառակ լինելու մասին կհիշեն…
Մի խոսքով, ինչպես ցանկացած գովազդում, ինքնաանդրադարձի էֆեկտ.
Իհարկե, սրա չափելիությունը փողոցներից «բիչոկների» նվազումն է, բայց դրա համար պայմանական ռեֆլեքսի ձևավորման աշխատանք է պետք. թափողները գոնե 5 անգամ պետք է «բախվեն» նման արշավների…
Սա սպեկուլատիվ staged minimum viable test-է հոգեբանական մեխանիզմը հասկանալու համար…
Իրականում պարտադիր էլ չէր սա ֆիզիկապես իրագործել և ռիսկի գնալ, քանի որ, ինչպես ասում է Թոմասի թեորեմը (սոցիոլոգիա). «Եթե մարդիկ իրավիճակները սահմանում են որպես իրական, ապա դրանք իրական են իրենց հետևանքներով»:
Հոգեբանական ինսայթը նույնքան արժեքավոր է, որքան տեխնոլոգիական առաջընթացը: