slot siteleri

deneme bonusu veren siteler

Hacklink panel

Hacklink Panel

Hacklink panel

Hacklink panel

Backlink paketleri

Hacklink Panel

Hacklink

Hacklink

Hacklink

Hacklink

Hacklink

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink satın al

Hacklink satın al

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Illuminati

Hacklink

Hacklink Panel

Hacklink

Hacklink Panel

Hacklink

Masal oku

Hacklink Panel

Hacklink Panel

Hacklink panel

Masal Oku

Hacklink

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink Panel

Hacklink

Hacklink

Hacklink

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink

Hacklink

Buy Hacklink

Hacklink

Hacklink

Hacklink satın al

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Masal Oku

Hacklink panel

Hacklink satın al

Hacklink Panel

casibom

Brain Savior Review

deneme bonusu veren siteler

https://guinguinbali.com/

boostaro review

NervEase

sapanca escort

hardcore porn

escort sapanca

güvenilir bahis siteleri

holiganbet

holiganbet

marsbahis

piabellacasino

trimology review

jojobet

jojobet

jojobet güncel

jojobet

jojobet adres

jojobet

jojobet giriş

Nitric Boost

jojobet

jojobet giriş

alpha fuel pro

Alpha Fuel Pro

trimology review

Nitric Boost Ultra

grandpashabet giriş

istanbulbahis

deneme bonusu veren siteler

casibom giriş

marsbahis

holiganbet giriş

Hacklink Panel

Hacklink Panel

Hacklink Panel

Hacklink Panel

Hacklink Panel

Hacklink Panel

Hacklink Panel

Hacklink Panel

jojobet

celtabet

holiganbet giriş

trust score weak 3

jojobet

casibom

agb99

Hacking forum

trend hack methods

jojobet

casibom giriş

casibom

casibom

hackhaber

casibom

jojobet giriş

onwin

goldenbahis

jojobet güncel

jojobet güncel giriş

jojobet giriş

güvenilir bahis siteleri

interbahis giriş

millibahis giriş

piabet giriş

casibom

holiganbet

holiganbet giriş

jojobet

jojobet giriş

jojobet

Hacklink panel

holiganbet

holiganbet

tipobet

jojobet

jojobet

jojobet

betpark

Բիոմետրիկ և նեյրոմետրիկ չափագրություններ

Բիոմետրիկ և նեյրոմետրիկ չափագրություններ

Նեյրոմարքեթինգի մեթոդները բաժանվում են նեյրոմետրիկ և բիոմետրիկ չափագրությունների: Բիոմետրիկ չափագրությունները բաղկացած են ֆիզիկական փոփոխությունների գրանցման տեխնիկաներից: Նեյրոմետրիկները կապված են չափագրական այն տեխնիկաների հետ, որոնք կենտրոնանում են ուղեղում արյան հոսքի բջիջների ակտիվության գրանցման վրա: Բիոմետրիկների շարքը բաղկացած է դեմքի արտահայտությունների, մաշկի էլեկտրական ակտիվության, էլեկտրամկանագրության, ակնագրության, սրտի աշխատանքի չափագրություններից: Նեյրոմետրիկների շարքն իր հերթին բաղկացած է էլեկրաուղեղագրությունից, մագնիսաուղեղագրությունից և մագնիսառեզոնանսային շերտագրությունից: Բիոմետրիկներն ավելի մատչելի են, հասանելի և հեշտ կիրառելի, իսկ նեյրոմետրիկները թանկարժեք են, դժվար հասանելի և պահանջում են շատ ժամանակ ու գիտուժ: 

Ավելի մանրամասն խոսենք դեմքի արտահայտությունների և էլեկտրամկանագրության մասին:

Դեմքի արտահայտությունները չափագրելու համար պահանջվում են միայն համակարգչային ծրագիր և տեսախցիկ: Չափագրության առավելություններից է այն, որ այն կազմակերպելը հեշտ է, մատչելի, թույլ է տալիս գրանցել ընդհանուր հուզական հակազդումները և հարմար է՝ կիրառելու չափագրական ավելի մանրամասն այլ մեթոդների հետ՝ որպես լրացում: Ծրագիրը նախատեսված է հիմնական հույզերը գրանցելու համար:

Երբ արտաքին միջավայրից որևէ ազդակ ստանալիս մարդը կարողանում է արտահայտել ընդհանուր առմամբ հուզական 6 հակազդում՝ վախ, զայրույթ, տխրություն, զզվանք, ուրախություն և զարմանք: Դեմքի արտահայտությունների չափագրության թերություններից  է այն, որ մարդու դեմքի հուզական հակազդումները  հաճախ հանդիպող (սովորական դարձած) ազդակների նկատմամբ հիմնականում բավականաչափ ուժեղ չեն, որպեսզի համակարգիչը գրանցի դրանք:

Թույլ հակազդումները հաճախ հանդիպող «սովորական» ազդակների նկատմամբ մեծ նշանակություն ունեն մարքեթինգի կոնտեքստում, քանի որ մեզ հետաքրիր են մարդկանց հակազդումները, երբ նրանք հանդիպում են սովորական ապրանքների, բրենդների և տարբերանշանների: 

Այս չափագրությունների թերություններից է նաև այն, որ հնարավոր չէ գրանցել խորը զգացողությունները, և վերջապես հնարավոր է մանիպուլացնել դիմախաղը․ մարդը կարող է նպատակադրված փոխել դեմքի արտահայտությունը: 

Չափագրական հաջորդ մեթոդը էլեկտրամկանագրությունն է (էՄԳ): Այն չափագրում է մկանների ակտիվությունը, գրանցվում է ճակատի և կզակի վրա տեղադրված էլեկտրոդների միջոցով: Սա նույնպես կիրառվում է հուզական հակազդումներ գրանցելու համար:

ԷՄԳ-ի առավելությունն այն է, որ կարողանում է գրանցել հակազդումները թույլ և պատահական ազդակների նկատմամբ: Սա նշանակում է՝ կարողանում ենք գրանցել հուզական թույլ հակազդումները, որոնք նկատելի չեն մարդկանց և տեսախցիկների համար: ԷՄԳ-ի միջոցով հնարավոր է չափագրել կոնկրետ մկաններ, այն մատչելի է ու հեշտ է գործածվում: 

Մեթոդի թերություն կարող ենք համարել այն, որ էլեկտրոդների գործածումը դեմքի մկանների վրա անբնական միջավայր և իրավիճակ է ստեղծում, ինչը կարող է բերել տեղեկատվության ձեռքբերման մեջ անճշտության և ստացված տվյալների աղճատվածության։ Բացի այդ՝ նույն էլեկտրոդները տարբեր մարդկանց նույն մկանների վրա գործածելը բարդ է․ սա դժվարացնում է տեղեկատվության համեմատությունը: 

Նեյրոգիտության և մարքեթինգի ընդհանուր նկարագիրը

«Գովազդը և ուղեղը» գրքից (նեյրոմարկեթինգ, նեյրոգիտություն և մարքեթինգ)

Նեյրոգիտության կիրառումը սպառողի հոգեբանության և մասնավորապես բրենդինգի մեջ ակադեմիական հետազոտություններում և բիզնես պրակտիկայում մեծ համբավ է ձեռք բերել: Սպառողի նեյրոգիտության նպատակն է ադապտացնել նեյրոգիտության մեթոդներն ու տեսությունները՝ զուգորդելով դրանք վարքագծային տեսությունների, մոդելների և սպառողական հոգեբանության ու հարակից գիտությունների փորձարարական նմուշների հետ՝ սպառողի վարքագիծը հասկանալու նեյրոֆիզիոլոգիական հիմնավոր տեսություն զարգացնելու համար: 

Նեյրոգիտությունը նեյրոնալ համակարգի ուսումնասիրությունն է, որը փորձում է հասկանալ վարքագծի կենսաբանական հիմքերը։ Սրա հետ կապված պատկերացումների շրջանակը չափազանց լայն է սպառողների հոգեբանության ուսումնասիրության համար, այդ իսկ պատճառով կփորձենք հակիրճ պարզաբանել, թե նեյրոգիտության մեջ որ ոլորտներն են առավել կարևոր սպառողի նեյրոգիտության համար:

Մարքեթինգի առաջին մասնագետը, ով կիրառել է մագնիսառեզոնանսային շերտագրությունը (FMRI), Գերի Զալտմենն էր Հարվարդի համալսարանից 1999 թվականին: Նա նշել է, որ մտածելու և որոշում կայացնելու պրոցեսները 95%-ով տեղի են ունենում ենթագիտակցական մակարդակում՝ ուղեղի խորքային կառուցվածքներում: Մարքեթինգի մասնագետների՝ նեյրոգիտությունը մարքեթինգում կիրառելու ոգևորության պատճառն այն է, որ նեյրոգիտությունը թաքնված տեղեկություններ է բացահայտում: 

Եթե 2 վայրկյանով ցուցադրենք նկարը (ներքևում) և հարցնենք՝ ինչին  ուշադրություն դարձրիք, հնարավոր է, որ Ձեր պատասխանը անորոշ լինի: Պատկերները հիշելը ավելի կբարդանա, երբ փորձեք հիշողությունից դրանք դուրս բերել՝ ըստ հերթականության: Եթե հարցնենք՝ ինչին ուշադրություն չդրարձրիք, պարզ է, որ իմաստալից ոչ մի պատասխան տալ չեք կարող: Ահա թե ինչու են մարքեթինգի մասնագետներն այդքան կարևորում նեյրոգիտությունը:

Մարքեթինգի ուսումնասիրություններում փորձը ցույց է տալիս, որ մարդիկ ասում են մի բան, անում՝ մեկ այլ բան: Ուստի մասնագետները որոնում են տեխնիկաներ և մեթոդներ, որոնք ընդհանուր պատկերացում կտան այն ամենի մասին, ինչը հնարավոր չէ արտահայտել բառերով: Ուշադրություն ասելով՝  պետք է նաև հասկանանք, թե ինչ տեսանք և ինչ կարողացանք հիշել նայելուց հետո: Նեյրոգիտության առավելությունն այստեղ է․ օրինակ` ակնագրությունը (eye tracking) կարող է չափագրել աչքի շարժումները, ֆիքսումները և մեզ ընդհանուր պատկերացում տալ՝ առանց փորձարկվողի կողմից մեկնաբանությունների: Նեյրոտեխնոլոգիաների մասին ավելի մանրամասն կխոսենք հաջորդիվ:

Մարքեթինգում նեյրոգիտության՝ որպես գործիքի կիրառման՝ մասնագետների մեծ ոգևորության մյուս պատճառն այն է, որ այն հնարավորություն ունի բացահայտելու և ապահովելու նույնիսկ թաքնված տեղեկատվությամբ շատ ավելի վաղ` դիզայնի պրոցեսի ժամանակ: Կիրառելով ուղեղագրությունը, վերլուծելով սպառողի ներգրավվածությունը՝ հնարավոր է արժեքավոր տեղեկատվություն հավաքել սպառողի տեսանկյունից մինչև ապրանքի թողարկումը շուկայում: 

Որպես օրինակ՝ էլեկտրաուղեղագրությամբ հնարավոր է չափագրել սպառողի պատասխանը ուտելի միջատների վերաբերյալ՝ թե արդյոք դրանք պետք է առկա լինեն խանութներում և ինչ չափով: Շատ մարդիկ գուցե հավանություն չտան այս մտքին, սակայն կարևոր է իմանալ, որ մեր ուղեղի որոշ շրջաններ՝ հատկապես պարգևատրման համակարգի հետ կապված, հնարավոր է, որ ակտիվանան, եթե այս միջատները ներկայացվեն «ցանկալի» կերպով:

Այս տեխնիկաները մեծ հնարավորություն են տալիս պատասխանելու մարքեթինգի գլխավոր հարցերին՝ կապված կոմերցիոն արժեքի հետ (Brand equity՝ կոմերցիոն արժեք, որը բրենդը տալիս է կազմակերպությանը՝ շնորհիվ իր էֆեկտի, սպառողի և շահագրգիռ այլ կողմերի վերաբերմունքի ու վարքագծի վրա ազդեցության):

Նշաձև կորիզը՝ որպես հուզական համակարգիչ

Խոսենք ուսուցման պրոցեսի մասին, թե ինչպես է հուզական ուսուցումը (emotional learning) էականորեն ազդում մեր ֆինանսական որոշումների վրա:

Նախ մենք պետք է հաշվի առնենք, որ հուզական արժեքները մոդուլավորում են մեր օրգանիզմի ներքին կարգավիճակը, օրինակ՝ քաղցը:

Նկարում տեսնում ենք կերակրվող կենդանուն, որի ստամոքսը միաժամանակ դատարկում են: Ինչպե՞ս կենդանին կփոխի իր վարքը Ձեր կարծիքով: Սովորաբար կենդանին դադարում է ուտել 10 րոպե անց, բայց եթե ստամոքսը դատարկվի, նա կշարունակի ուտել։ Սա նշանակում է, որ պարգևը առաջ է գալիս ուտելիքի միջոցով զգայական համակարգի ազդանշանով, իսկ հագեցվածությունը՝ սննդի սպառումից եկող ներքին ազդակներից: Այսպես, մեր օրգանիզմի պատասխանը, օրգանիզմի ներքին կարգավիճակը մոդուլավորում են արժեքը: Սա նաև բացատրում է այն, որ մեր արժեքները մոդուլավորվում են օրգանիզմի հուզական պատասխաններից: 

Մենք արդեն խոսել ենք ուղեղի՝ գնահատման պրոցեսում ներգրավված կարևոր շրջանների դերի մասին․ պոչավոր կորիզը (նաև զոլավոր մարմնի փորային հատվածը) ծածկագրում է կանխատեսվող արժեքը, հարճակատային կեղևը ինտեգրում,  ճանաչում և սովորում է արժեքները: Այս կոնտեքստում ավելացնենք նաև նշաձև կորիզը և դրա կարևորագույն դերը հուզական ուսուցման մեջ: Այն փոքր շրջան է լիմբիական համակարգում, գտնվում է հիպոկամպի կողքին։ Այս շրջանը կարող ենք անվանել հուզական համակարգիչ (emotional computer)։ Նշաձև կորիզը մեծ հաշվով ներգրավված է վախի հակազդումներում, առանց այս շրջանի կենդանին չի կարող սովորել, որ կոնկրետ խթանը «ցավոտ» արդյունք է կանխատեսում: Այսպիսով, այս շրջանը հաշվարկում է տարբեր խթանների ներգործությանը պատասխանելու համար «վճարման գինը»։ Այս շրջանը չափազանց կարևոր է, քանի որ այն կարող է ստեղծել ակնթարթային հակազդում վտանգավոր խթանի նկատմամբ: Օրինակ՝ սովորաբար տեսողական տեղեկատվությունը սկզբում անցնում  է դեպի տեսաթումբ, ապա այստեղից տեղաբաշխվում է տեսողական կեղևում, սակայն տեսաթումբը կարող է տեղեկատվությունը անմիջականորեն հաղորդել նշաձև կորիզին․ սա ինչ-որ ձևով տեղեկատվական դյուրանցում է, ինչը և առաջացնում է վարքային կոնկրետ պատասխաններ վտանգավոր իրավիճակներում, ինչպես նաև սովորում է պոտենցիալ «վճարման գինը» կոնկրետ խթանի համար, ուստի այն նաև պատասխանատու է հուզական երանգավորում ունեցող հիշողության համար: 

Բիբը՝ որպես ակտիվության հակազդման չափման միջոց (Pupilometry)

Բիոմետրիկ հաջորդ չափագրությունը բբի չափագրումն է: Մարդու բբի տրամագծի երկարությունը միջինում փոփոխվում է 2-ից 8 միլիմետրի սահմաններում:  Չափերի տատանումների գործառույթի շնորհիվ այն ներթափանցող լույսի համար որպես «դարպաս» է ծառայում։

Լույսն աչքի մեջ անցնում է բբի միջով, կիզակետվում է ցանցաթաղանթի վրա հատուկ ոսպնյակի՝ ակնաբյուրեղի շնորհիվ, որը փոխում է իր ձևը, որպեսզի ցանցաթաղանթի վրա պատկերն առավել հստակ ստացվի:

Նկարում տեսնում ենք՝ եղջերաթաղանթի մակերեսի վրա մկանային 2 խումբ գործում են միմյանց հակառակ ուղղություններով, և այդ գործառույթի հետևանքով բիբը լայնանում ու նեղանում է:

Վեգետատիվ նյարդային համակարգի սիմպատիկ ակտիվությունը առաջացնում է բբի լայնացում, իսկ պարասիմպատիկ ակտիվությունը՝ բբի նեղացում: Չնայած որ մեծ կապ կա մարդու ակտիվության հակազդման և բբի չափերի փոփոխությունների միջև, մենք չպետք է մոռանանք, որ այլ գործոններ նույնպես ազդեցություն ունեն բբի չափերի վրա, օրինակ՝ աչքի ճկունությունը վառ կամ թույլ լուսավորության հանդեպ․ երբ կենտրոնական փոսիկը թույլ լուսավորություն է ստանում, մեր բիբը տեսողական սրությունը կարգավորելու համար ավտոմատ կերպով լայնանում է՝ շատ լույս ստանալու նպատակով, և հակառակը: 

Կոնկրետ խթանին կամավոր կերպով մեծ ուշադրություն դարձնելը նույնպես մեծ դեր ունի բբի չափերի փոփոխման հարցում: Որոշ հետազոտողներ ցույց են տվել, որ ուշադրության շեղումը դեպի մութ խթանը առաջացնում է բբի լայնացում, իսկ դեպի լուսավոր խթանը՝ բբի նեղացում: Մի շատ հետաքրքիր ուսումնասիրություն էլ պարզել է, որ նույնիսկ երևակայական խթանը նույնկերպ է ազդել  բբի չափերի փոփոխման վրա: 

Պարզվել է նաև, որ մտավոր աշխատանքը նույնպես ազդեցություն ունի բբի չափերի վրա։ Օրինակ՝ երկու երկնիշ թվերի բազմապատկման ժամանակ բիբն ավելի շատ է լայնացել, քան մտավոր ավելի հեշտ աշխատանք կատարելիս:  

Բբի չափերի վրա ազդող վերջին գործոնը ակնկալիքի դերն է՝ թե ինչի իրականացմանն ենք սպասում: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ անսպասելի խթանը առաջացրել է բբի լայնացում, իսկ սպասվածը հակառակ ազդեցությունն է ունեցել: 

Այս գործոնները հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ բբի չափերի փոփոխությունը միայն ակտիվության հակազդման հետևանք չէ, այդ իսկ պատճառով նեյրոմարքեթինգային ուսումնասիրություններում պետք է դիտարկվեն թվարկված բոլոր գործոնները: 

Իրականացված մեկ այլ հետազոտության շրջանակներում նկարի դիտման ժամանակ իրականացվել է բբի տրամագծի փոփոխության մոնիթորինգ՝ գնահատելու համար հիդոնիկ վալենտության (հույզերի ուղղվածությունը․ դրական՝ անակնկալ, ուրախություն, բացասական՝ զզվանք, տխրություն) ազդեցությունը և բբի պատասխանները հուզական հակազդումներին։ Չափագրվել է վեգետատիվ (autonomic) ակտիվությունը (սրտի աշխատանքը և մաշկի էլեկտրական ակտիվությունը՝ ՄԷԱ)՝ հասկանալու համար՝ բբի փոփոխությունները կարգավորվում են սիմպատիկ, թե պարասիմպատիկ բաժնի կողմից: Հետևելով լուսային ռեֆլեքսներին՝ նկատվել է, որ բբի փոփոխություններն ավելի ակնհայտ են առավել հուզական նկարներ դիտելիս՝ թե՛ հաճելի, և թե՛ տհաճ նկարների դեպքում։ Նկարի դիտման ժամանակ բբի փոփոխությունները մաշկի էլեկտրական ակտիվության համադրմամբ օգնում են մեկնաբանել, որ սիմպատիկ նյարդային համակարգը ազդեցիկ նկարի դիտման ժամանակ սիստեմատիկ կերպով մոդուլացնում է այս փոփոխությունները: 

Ինչպես և ակնկալվում էր, հետազոտության սկզբում նկարը դիտելիս բբի տրամագծի նեղացումը մեծ կապ է ունեցել լուսավորության հետ։ Հաստատվել է, որ  սկզբնական լուսային այս ռեֆլեքսները չեն փոփոխվել նկարի բովանդակության շնորհիվ` թույլ տալով գնահատել հույզերը բբի փոփոխության վրա։ Հաշվի առնելով սկզբնական լուսային ռեֆլեքսները՝ տվյալները պարզ ցույց են տվել, որ բիբն ավելի լայնացած է եղել, երբ մասնակիցները դիտել են տհաճ կամ հաճելի նկարներ՝ ի համեմատություն չեզոք նկարների: Բբի տրամագիծը լայնանում է՝ նաև ներգրավող ձայներ լսելով՝ ի տարբերություն չեզոք ձայների: Այսինքն՝ ակտիվության հակազդումը դրդում է բբի լայնացման, նույնիսկ երբ ընկալման կոնտեքստը տեսողական չէ: 

Ի սկզբանե հետազոտությունը պարզել է, որ  բբի չափի ամենամեծ փոփոխությունը, սրտի աշխատանքի դանդաղմանը զուգահեռ, դրսևորվում է տհաճ նկարի նայելիս։ Սակայն ավելի ուշ կատարված ուսումնասիրություններում այս էֆեկտները չեն կրկնվել և կարող են արտացոլել նկարների ընտրության տարբերությունները։ Այսպիսով, մինչդեռ ներկա ուսումնասիրության մեջ հաճելի և տհաճ նկարները հուզական հակազդման համար համընկել են, հակազդման մակարդակը հետազոտողների կողմից չի դիտարկվել։ Չնայած որ նկարների շարքում սովորաբար մեծ հակազդում առաջացնող հաճելի խթաններ են ներառված եղել (օրինակ՝ խոտերի վրա պառկած կիսամերկ, գեղեցիկ մոդել), որոշ հաճելի նկարներ (օրինակ՝ ավազե արձանիկ՝ մերկ կնոջ կերպարով) ակտիվության հակազդման առումով բարդ է եղել բնութագրել, իսկ այլ նկարներ (օրինակ՝ գնացք) չեն դիտարկվել որպես հաճելի:

Քանի որ սրտի աշխատանքի ամենանկատելի դանդաղումը գրանցվել է տհաճ նկարներ դիտելիս, սրտի աշխատանքի և բբի չափի փոփոխության միջև զուգորդումը հավանական է, երբ հաճելի նկարները խթանների հավաքածուում լավ ներկայացված չեն։ Հետազոտությունը ցույց է տվել, որ մաշկի էլեկտրական ակտիվությանը համատեղ՝ բբի փոխոխությունները հաստատում են հիփոթեզը, որ բբի տրամագիծը նկարը դիտելիս գերակշռորեն արտացոլում է սիմպատիկ նյարդային համակարգի ակտիվությունը: 

Eye movement

Աչքի շարժման մշակութային տարբերությունները

Բազմիցս քննարկվել է, որ տարբեր մշակույթների ներկայացուցիչներ ունեն գիտակցական տարբերվող գործընթացներ: Օրինակ՝ հյուսիսամերիկացիներն ավելի վերլուծող են, քան Արևելյան Ասիայի բնակիչները։ Սա նշանակում է, որ Հյուսիսային Ամերիկայի բնակիչներն ավելի շատ ուշադրություն դարձնում են կիզակետային օբյեկտներին՝ վերլուծելով դրանց հատկանիշները, դասակարգելով դրանք և առաջնահերթ նշանակություն տալով ընդգծված օբյեկտներին (ներառյալ՝ մարդկանց): Մինչդեռ Արևելյան Ասիայի բնակիչները ավելի հոլիստիկ (պատկերները նկատում ու գնահատում են կոնտեքստում և ընկալում են ամբողջական՝ վերլուծելով դրանց հետ կապված բոլոր մանրամասները) են և ավելի մեծ հավանականությամբ ուշադրություն կդարձնեն կոնտեքստային տեղեկատվությանը և դատողություններ կանեն նմանությունների ու հարաբերությունների հիման վրա: 

Կան նաև տարբերություններ ընկալման դատողությունների և հիշողության առաջադրանքների կատարման միջև: Օրինակ՝ մի հետազոտության մասնակիցներին առաջարկել են նկարագրել, թե ինչ են տեսել ստորջրյա ակվարիումում։ Ամերիկացիներն ընդգծել են կիզակետային օբյեկտները՝ մեծ, պայծառ գույներով և արագաշարժ: Իսկ ճապոնացիները 60%-ով ավելի շատ են տեղեկատվություն փոխանցել ֆոնի մասին՝ քար, ջրի գույն, փոքր, անշարժ առարկաներ, քան ամերիկացիները: 

Եվս մեկ փորձարկման ժամանակ նախ ցուցադրվել է ռեալիստիկ ֆոնով տեսարան, որի դիմաց եղել է կիզակետային միայն մեկ կենդանի։ Տեսարանը դիտելուց հետո ֆոնը պարբերաբար փոփոխվել է, իսկ առաջադրանքն այն էր, որ ճապոնացիներն ու ամերիկացիները հին և նոր  ֆոների տարբերությամբ կենդանու ճանաչողական դատողություններ անեին: 2 խմբերն էլ բավականին  ճշգրիտ էին  նկարի սկզբնական (ռեալիստիկ) ֆոնի դեպքում: Սակայն ֆոնի փոփոխությունից հետո ամերիկացիներն էին ավելի ճշգրիտ դատողություններ անում կենդանու մասին: Տեղի ունեցածի հավանական մեկնաբանությունն այն է, որ ի համեմատություն ամերիկացիների՝ ճապոնացիները տեսարանը կոդավորում են հոլիստիկ կերպով՝  օբյեկտի մասին տեղեկատվությունը կապելով ֆոնին, ուստի նոր, անծանոթ ֆոնը ծանոթ կենդանուն վերհիշելու վրա բացասաբար է ազդում: 

Օբյեկտին և կոնտեքստին ուշադրություն դարձնելու տարբերությունները բացահայտվել են նաև ընկալման դատողությունների առաջադրանքում՝ (ձողի և շրջանակի թեստ): Հետազոտվող 2 խմբերին ցուցադրվել է երկարավուն արկղ, որի հատակին շարժական ուղղահայաց ձող էր ամրացված, իսկ ձողի շուրջ կար նաև մի շրջանակ, որը ևս կարող էր շարժվել՝ ձողից անկախ։ Մասնակիցների առաջադրանքն էր գնահատել, թե երբ է ձողն ուղղահայաց դիրքում: Չինացիների դատողությունները, ի համեմատություն ամերիկացիների, ավելի շատ վերաբերում էին կոնտեքստին, այսինքն՝ կախված էին շրջանակի դիրքից: 

Այս բացահայտումն ունի առնվազն երկու հավանական բացատրություն․ մի կողմից ասիացի մասնակիցներն ավելի մանրամասն պատկերացումներ ունեին ֆոնի, իսկ ամերիկացիները՝ կիզակետային օբյեկտների վերաբերյալ, մյուս կողմից՝ մտավոր պատկերացումները մշակույթից կախված չէին, իսկ 2 խմբերի միջև տարբերությունները ֆոնի/կիզակետային օբյեկտի մտավոր պատկերացումների և ազդակի միջև շեղումը հայտնաբերելու ճշգրտության հարցում էին։ Ակնհայտ է, որ  կային տարբերություններ երկու խմբերի պատճառահետևանքային ընկալման, հիշողության և դատողությունների ուսումնասիրության միջև: Սակայն պարզ չէ՝ դրանք ի հայտ են գալիս կոդավորելու, վերհիշելու, մտավոր համեմատության թե կողմնակալ մեկնաբանության տարբերությունների  մակարդակով: 

Բացահայտելու համար ընկալման գիտակցական պրոցեսների փուլերը, որտեղ կարող են մշակութային տարբերություններ առաջանալ, նախ հասկանանք, թե ինչ է նշանակում տեսարանի ընկալում: Տեսարանի առաջին դիտման 100 մվրկ-ների ընթացքում մարդը կարող է կոդավորել տեսարանի էությունը, օրինակ՝ «խնջույք», «շինություն», իսկ հետո իր աշխատանքային հիշողությունում արդեն կառուցում է տեսարանի մտավոր մոդելը: Մտավոր ներկայացուցչությունը օրիգինալ տեսարանի ճշգրիտ արտապատկերումը չէ և մանրամասն դիտարկման տեսանկյունից սովորաբար բավականին թերի է: Թեև առաջին ֆիքսումները գուցե կապված չլինեն տեսարանի մտավոր կառուցման հետ, հաջորդ ֆիքսումներն ուղղվում են առաջադրանքը կատարելու համար ամենաշատ տեղեկատվությունը պարունակող շրջաններին։ Ֆիքսումների դիրքը կարևոր է, քանի որ կենտրոնական փոսիկի (եթե հայացքով ֆիքսենք ոչ մեծ առարկա, ապա դրա արտացոլումը ուրվագծվում է ցանցաթաղանթի դեղին բծում․ այդ ժամանակ մենք առարկան կենտրոնական տեսողությամբ ենք տեսնում) շրջանները ամենայն հավանականությամբ ավելի մանրամասն  կկոդավորվեն, քան ծայրամասային շրջանները: Այնուհետև մտավոր պատկերացումը տեղափոխվում և ամրապնդվում է երկարատև հիշողությունում: Երկարատև հիշողությունից վերարտադրության ժամանակ վերհիշված տեղեկատվությունը կարող է ֆիլտրվել՝ ըստ փորձարարական պահանջների և մշակութային ակնկալիքների: Նախկին ուսումնասիրությունները չեն կարողացել պարզել՝ արդյոք էֆեկտները պայմանավորված են ընկալման տարբերության, կոդավորման, կոնսոլիդացման, վերհիշման, համեմատական դատողությունների, թե կողմնակալ հաշվետվության տարբերություններով: 

Այս խնդիրը լուծելու համար կատարվել է ամերիկացիների և չինացիների մասնակցությամբ ևս մեկ ուսումնասիրություն, որի ընթացքում հետևել են նրանց աչքերի շարժումներին, երբ վերջիններս հարաբերականորեն ավելի բարդ ֆոնի վրա առարկաներ պարունակող տեսարաններ էին դիտում։

Տեսարաններից յուրաքանչյուրի դիտման ժամանակ չինացիների մոտ ավելի շատ ֆիքսումներ են գրանցվել, քան ամերիկացիների մոտ, սակայն դա միանգամայն պայմանավորված էր նրանով, որ չինացիներն ավելի շատ էին ֆիքսում ֆոնը: Դե իսկ ամերիկացիները չինացիներից 118 մվրկ ավելի շուտ էին ֆիքսել կիզակետային օբյեկտները: Ամփոփելով կարող ենք ասել, որ հիշողության ուսումնասիրության մշակութային տարբերությունն արտացոլվել է նաև աչքերի շարժումներում

Մշակութային տարբերությունների ժամանակային ընթացքն ավելի լավ հասկանալու նպատակով կատարվել են նաև ֆիքսման օրինաչափությունների ուսումնասիրություններ  տարբեր նկարների՝ 3 վայրկյան տևողությամբ դիտումների միջոցով: Այն դեպքում, երբ ամերիկացիներն ամենայն հավանականությամբ առաջին վայրկյանի 600 մվրկ-ի ընթացքում նայում էին օբյեկտին, չինացիների մոտ աչքերի շարժումների տարբեր օրինաչափություններ էին գրանցվում։ 

Առաջին 300-400 մվրկ-ում մշակութային տարբերություններ չեն նկատվել․ 2 խմբերն էլ սկզբում ավելի շատ ֆիքսել են ֆոնը, քան կիզակետային օբյեկտները։ 420 մվրկ անց ամերիկացիները հակված էին հավասարապես նայելու և՛ ֆոնին, և՛ կիզակետային օբյեկտներին: Այս կետում գրանցվել է ֆիքսումների և մշակութային շրջանների փոխազդեցություն․ միայն թե չինացիներն ավելի շատ ֆիքսել են ֆոնը, քան կիզակետային օբյեկտները: Կիզակետային օբյեկտներին ամերիկացիները սկսել են նախապատվություն տալ դիտման 420-1,100 մվրկ-ների ընթացքում։ Միջինացնելով ստացված տվյալները՝ կարող ենք ասել, որ ամերիկացիները համամասնորեն ավելի շատ ֆիքսել են օբյեկտները, քան ֆոնը, ինչը ճշմարիտ չէ չինացիների դեպքում․ չի եղել որևէ պահ, երբ 3 վայրկյանանոց ներկայացման ընթացքում չինացիները կիզակետային օբյեկտները ֆոնից նշանակալիորեն շատ ֆիքսեին։ Ըստ 1,100-3,000 մվրկ-ներին վերաբերող միջին տվյալների՝ չինացիներն ավելի շատ նայել են ֆոնին, քան առարկաներին, ինչը չենք կարող ասել ամերիկացիների մասին։ Այս հետազոտության արդյունքները ակնհայտ են դարձնում, որ աչքերի շարժման օրինաչափությունների մշակութային տարբերությունները արտացոլում և հիմնավորում են դատողության և հիշողության առաջադրանքների մշակութային տարբերությունները։

Ամփոփելով կարող ենք ասել, որ աչքերի շարժումները կարող են տարբերվել՝ որպես մշակույթի ֆունկցիա։ Աչքերի շարժման, տեսարանի հիշողության և ընկալման պատճառահետևանքային դատողությունների մշակութային տարբերությունները  կարող են ունենալ մի քանի սկզբնաղբյուր, ներառյալ՝ փորձի վրա հիմնված և սոցիալիզացման տարբերությունները։  Ընդունված է այս գործոնները բարձագույն գիտակցական համարել, սակայն քանի որ դրանք կարող են ներգործել ուշադրության տեղաբաշխման վրա, նրանք ազդում են նաև ճանաչողության ավելի ցածր մակարդակի վրա։

Գալիս ենք այն եզրահանգմանը, որ կոնտեքստին և կիզակետային օբյեկտին հատկացված ուշադրության տարբերությունները ընդգծված են սոցալիզացման պրակտիկաներում, ինչը կարող ենք նկատել նաև Արևելքում ու Արևմուտքում երեխաների դաստիարակման մոտեցումներում։ Արևելյան Ասիայի բնակիչներն ապրում են սոցիալական համեմատաբար բարդ համակարգում՝ հստակ սահմանված դերային հարաբերություններով։ Ուստի ուշադրությունը կոնտեքստին կարևոր է արդյունավետ գործունեության համար: Ի հակադրումն դրան՝ արևմտացիներն ապրում են ավելի քիչ սահմանափակումներով սոցիալական աշխարհում, որտեղ ազատությունն առանձնակի կարևորություն ունի, ինչը թույլ է տալիս ավելի քիչ ուշադրություն դարձնել կոնտեքստին։

Այսպիսով կարող ենք ասել, որ տարբեր մշակույթների ներկայացուցիչներ կարող են ուշադրությունը բաշխել տարբեր կերպ, նույնիսկ եթե նրանք բնակվում են ընդհանուր միջավայրում․ աշխարհի տարբեր ասպեկտները մարդիկ տարբեր կերպ են տեսնում։