slot siteleri

deneme bonusu veren siteler

Hacklink panel

Hacklink Panel

Hacklink panel

Hacklink panel

Backlink paketleri

Hacklink Panel

Hacklink

Hacklink

Hacklink

Hacklink

Hacklink

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink satın al

Hacklink satın al

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Illuminati

Hacklink

Hacklink Panel

Hacklink

Hacklink Panel

Hacklink

Masal oku

Hacklink Panel

Hacklink Panel

Hacklink panel

Masal Oku

Hacklink

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink Panel

Hacklink

Hacklink

Hacklink

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink

Hacklink

Buy Hacklink

Hacklink

Hacklink

Hacklink satın al

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Hacklink panel

Masal Oku

Hacklink panel

Hacklink satın al

Hacklink Panel

casibom

Brain Savior Review

deneme bonusu veren siteler

https://guinguinbali.com/

boostaro review

NervEase

sapanca escort

hardcore porn

escort sapanca

güvenilir bahis siteleri

holiganbet

holiganbet

marsbahis

piabellacasino

trimology review

jojobet

jojobet

jojobet güncel

jojobet

jojobet adres

jojobet

jojobet giriş

Nitric Boost

jojobet

jojobet giriş

alpha fuel pro

Alpha Fuel Pro

trimology review

Nitric Boost Ultra

grandpashabet giriş

istanbulbahis

deneme bonusu veren siteler

casibom giriş

marsbahis

holiganbet giriş

Hacklink Panel

Hacklink Panel

Hacklink Panel

Hacklink Panel

Hacklink Panel

Hacklink Panel

Hacklink Panel

Hacklink Panel

jojobet

celtabet

holiganbet giriş

trust score weak 3

jojobet

casibom

agb99

Hacking forum

trend hack methods

jojobet

casibom giriş

casibom

casibom

hackhaber

casibom

jojobet giriş

onwin

goldenbahis

jojobet güncel

jojobet güncel giriş

jojobet giriş

güvenilir bahis siteleri

interbahis giriş

millibahis giriş

piabet giriş

casibom

holiganbet

holiganbet giriş

jojobet

jojobet giriş

jojobet

Hacklink panel

holiganbet

holiganbet

tipobet

jojobet

jojobet

jojobet

betpark

«Գովազդը և ուղեղը»

Առաջաբան և թեմաները (Գովազդը և ուղեղը)

Հարգելի ընթերցող,

Կարճ խոսենք այս համալիր գիտության վերաբերյալ գիրք հրատարակելու նպատակի և Ձեզ համար նրա հնարավոր օգտակարության մասին։

Մարդու վարքագծի ֆիզիոլոգիական հիմքերի և բացատրությունների անբավարար իմացությունը միշտ խանգարում էր մեզ կանխորոշել ուղեղի վրա ներգործելու հավանականությունը և ան-վստահություն էր պատճառում բովանդակության կառուցման փուլում։ Յուրաքանչյուր գովազդի հրապարակումից առաջ միշտ հաշվի էին առնվում կարծիքներ, որոնք հիմնականում դրական էին, քանի որ մարդիկ հազվադեպ էին բարձրաձայնում բացասականը, ինչն էլ անսպասելի անարդյունա-վետության էր հանգեցնում։

Գիտենք, որ կարծիքները կարող են լինել կողմնակալ՝ հիմնված պահանջմունքներով պայմանավորված ընկալումների, նախկին փորձի, տրամադրվածության և հոգեբանական պրոյեկցիաների վրա: Ուստի հասկացանք, որ նախնական փուլում արդյունքների մասին մոտավոր պատկերացում կազմելու համար այլ մեթոդներ են պետք, և որոշեցինք ուսումնասիրել չափագրման տեխնոլոգիաներ, որոնք կօգնեին մինչև գովազդի հրապարակումը բացահայտել, թե ինչը կարող է «սխալ գնալ», օրինակ՝ մարդը ինչ չի նկատում (ինչը առանց տեխոնոլգիայի անհնար է իմանալ), գովազդը՝ որպես խթան, հուզական ինչ հակազդումներ է առաջացնում և հիշողության մեջ ինչ հետքեր է թողնում:

Այս և մի շարք այլ հարցերի պատասխանները ստանալու և տեղի ունեցող բոլոր պրոցեսներին ու մեխանիզմներին ծանոթ լինելու համար սկսեցինք հոգեֆիզիոլոգիա ուսումնասիրել։ Հասկացանք, որ եթե, օրինակ, որոնողական համակարգերի արդյունքային էջում առաջինը հայտնվելու համար ալգորիթմների պահանջով կոնկրետ գործողությունների շարք պիտի իրագործվի, ապա ուղեղում առաջինը հայտնվելու համար (Top of mind) գլխավոր գործոններից մեկը հիշողությունում թողած հետքերն են, և բրենդինգը դասական պայմանավորման համանման օրինակ է, եթե դիտարկենք նոր շուկա մտնող, ի սկզբանե իրենից նշանակություն չներկայացնող չեզոք խթանը` լոգոն, որը, կապվելով մարքեթինգային գործողությունների հետ, մեծ նշանակալիություն է ձեռք բերում:

Հաշվի առնելով, որ ոչ կամային ուշադրության հիմքը կազմում է կողմնորոշային ռեֆլեքսը` սկսեցինք ուսումնասիրել ուշադրության ու ընտրության մոդելները և կատարել հետազոտություններ՝ նախ գովազդի արդյունավետության մեծացման, ապա նաև տեսական գիտելիքները փորձով ամրապնդելու համար:

Մի խոսքով, խորասուզվելով մի շարք գիտությունների մեջ` մարքեթինգ, հոգեֆիզիոլգիա, նեյրոէկոնոմիկա, կատարելով մի շարք սկզբնաղբյուրների ուսումնասիրություններ և գրանցելով ակնհայտ հաջողություններ՝ որոշեցինք հավաքագրել ստացված արդյունքները, թարգմանել ու դրանցով կիսվել մասնագետների հետ, քանի որ այս համալիր գիտության ուսումնասիրությունը ավելի գիտահեն, ինքնավստահ և անսխալական է դարձնում սպառողների հետ աշխատանքում:

Բարի ընթերցում, թեպետ կխոստովանենք, որ այն մի փոքր լարում կպահանջի:

Կազմեց Արթուր Ասատրյանը

Խմբագրեց Արմինե Հակոբյանը

Թեմաները (Գովազդը և ուղեղը)

  • Աչքերի շարժման մշակութային տարբերությունները տեսարանի ընկալման ժամանակ
  • Աչքերի շարժումների կամային վերահսկում. Յարբուս
  • Որոշումների կայացման ժամանակ աչքերի շարժումների վերաբերյալ տեսություններ
  • Նեյրոգիտության և մարքեթինգի ընդհանուր նկարագիրը
  • Մարքեթինգի և նեյրոգիտության հարաբերակցությունը
  • Գլխուղեղ
  • Նեյրոններ
  • Միջնորդանյութեր
  • Նեյրոմարքեթինգը և պարգևի համակարգը
  • Բիոմետրիկ և նեյրոմետրիկ չափագրություններ
  • Տեսողական ուշադրություն
  • Տեսողական ընկալում, ուշադրություն
  • Ակնագրության տեխնոլոգիաները և արդյունքների վերլուծությունը
  • Աչքի շարժումը բնական վարքագծում
  • Կոնտեքստից կախված նեյրոնալ ակտիվացում: Փաստեր տեսողական սովորությունների վերաբերյալ
  • Աչքի շարժման դրդումը պարգևի հեռանկարով
  • Ուշադրությունը և աշխատանքային հիշողությունը
  • Որոշման տեսությունները (ռացիոնալ մոդել, սահմանափակ ռացիոնալության մոդել, փաստերի հավաքագրման մոդել, երկփուլային մոդել)
  • Էվրիստիկաներ
  • Ակտիվության հակազդում
  • Հույզեր
  • Բիբը՝ որպես ակտիվության հակազդման չափման միջոց
  • Ուղեղի խորքային բաժինները
  • Երկակի պրոցեսների տեսություն
  • Իմպուլսիվ սպառում
  • Սպառողի նեյրոգիտության՝ բրենդինգի հետ ուղղակիորեն կապված ուսումնասիրությունների ընդհանուր պատկերը
  • Բրենդինգը և ուղեղը
  • Բրենդի էքսպլիցիտային հիշողություն
  • Հիշողության դինամիկ բնույթը
  • Նեյրոէկոնոմիկան՝ որպես համալիր գիտություն
  • Նեյրոէկոնոմիկան և որոշումների կայացման տեսությունները
  • Պոչավոր կորիզը: Գնումներ, մարքեթինգ և որոշում
  • Ինչպե՞ս են մարդիկ զգում մաքուր շահումով և մաքուր կորստով վիճակախաղերը
  • Ընկալման որոշման ընդունումը մարդու ուղեղում
  • Դիֆուզիոն մոդելը և գնահատման պրոցեսը
  • Բնածին պատասխաններ հուզական խթաններին
  • Հարճակատային կեղևը և որոշման արժեքները
  • Հույզեր և էվրիստիկաներ
  • Հույզեր, գիտակցություն և օպտիմալ որոշումներ
  • Կանխատեսվող ազդեցության մոդելը
  • Սոցիալական համագործակցության նեյրոնալ հիմքը
  • «Բանտարկյալի երկընտրանք»-ը` որպես համագործակցության մոդել
  • Հայելանման նեյրոններ: Նպատակների ընկալումը սիմուլյացիաների միջոցով

Կայքերի համար ակնագրություն

dzone.am | Կայքի տեղեկատվության բարդություն, մասնակցի կողմնորոշային և հետազոտող վարքի ուսումնասիրություն

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մասնակիցները տեղեկատվության բարդությանը հիմնականում պատասխանում են ֆիքսումների ավելի մեծ և ֆիքսված տեղեկատվության հարաբերականորեն ավելի փոքր քանակով:

Նպատակը՝ պարզել.

  • Առաջին ֆիքսումները կայքի գլխավոր տեղեկատվությունը պարունակող շրջանների վրա
  • Կողմնորոշային վարքի դրսևորումները

Ըստ վերլուծության՝ կայքը ունի բարելավման կարիք, քանի որ կա տեղեկատվության բարդություն՝ ֆիքսումներով պայմանավորված: Ինչպես երևում է նկարում, գլխավոր տեղեկատվությունը պարունակող շրջաններից առաջինում ֆիքսումներ չկան, ինչի պատճառը «բաներային կուրություն» ասվածն է, որը պարզել ենք խոսքային հաշվետվության համադրմամբ:

Այս մասին մեջբերում «Ուղեղը և գովազդը» գրքից․

Ընկալումը ձևավորվում է նախկին փորձով, և ի հետևանք՝ սպասելի է, որ ընկալման անհատական տարբերություններ կլինեն, քանի որ տարբեր փորձառությունները տարբեր զտիչներ են զարգացնում, որոնք էլ սահմանում են, թե ինչպես ենք մենք ընկալում աշխարհը: 

Վերը նկարագրվածը շատ մեծ նշանակություն ունի մարքեթինգի համար, քանի որ սպառողները կարող են կոնկրետ բրենդների համար զտիչներ ձևավորել, եթե դրանք հիշողության մեջ չկան: Այս տեսությամբ է նաև պայմանավորված «անուշադրության կուրություն»  (Inattentional blindness) ասվածը. երբ մարդիկ գործածում են իրենց զտիչները, նրանք «կույր» են դառնում այլ ազդակների

նկատմամբ: 

Dargett | Կողմնորոշային վարքի դրսևորումներ

Նպատակը՝ պարզել.

  • Կողմնորոշային վարքի դրսևորումները
  • Շեղող գործոնների առկայությունը
  • Հետաքրքրության շրջանները՝ ֆիքսումներով պայմանավորված, և այդ շրջանների վրա վերաֆիքսումները, ինչը որոշման ընդունման պրոցեսում գլխավոր գործոններից մեկն է

Տեսահոլովակում երևում է հետազոտության արդյունքը կայքի բարելավումից հետո՝ մեկ մասնակցի վարքը կայքում: Ըստ վերլուծության՝ կայքը ասնխալական է։

Ակնագրություն SEO-ի համար

Օրինակ՝ Google Analytics-ը, Yandex Metrica-ն և վերլուծական նմանօրինակ կայքերը մեզ տրամադրում են տվյալներ այն մասին, թե մարդը ինչպես է ներգրավվել, այսինքն՝ տվյալները հասանելի են միայն այն դեպքում, երբ մարդը ինչ-որ գործողություն է կատարել: Իսկ թե ինչ է կատարվում մինչև ներգրավվելը, և ինչու մեզ համար ցանկալի գործողությունը չի կատարվում, կարող է պարզվել միայն ակնագրության միջոցով:

Առաջադրանքի բարդությունը

Առաջադրանքի բարդությունը

Նպատակը՝ պարզել.

Տեղեկատվության բարդությունը՝ ըստ այն հանգամանքի, որ առաջադրանքի բարդության (օրինակ՝ աշխատանքային հիշողության ծանրաբեռնվածությունը) մեծացումից գծային կերպով աճում է ֆիքսումների քանակը կամ տևողությունը: 

Մասնակիցները հաճախ օգտագործում են ֆիքսումները՝ որպես «արտաքին հիշողություն»՝ այդպիսով նվազեցնելով աշխատանքային հիշողության պահանջարկը: Ըստ վերլուծության՝ թեև վիզուալը հումորային է, այնուամենայնիվ պարունակում է բարդ տեղեկատվություն՝ երկար ֆիքսումներով պայմանավորված։

Ընթերցանության փորձը

Նպատակը՝ պարզել.

  • Ֆիքսումների արագությունը
  • ֆիքսման ավելի կարճ տևողությունը ու ավելի քիչ կրկնվող ֆիքսումները
  • Մեկ բառի վրա ընկած ֆիքսման ժամանակահատվածը (մոտավորապես 40 մվրկ)
  • Հուզական դրական հակազդումը բբի չափերի փոփոխության գրանցմամբ

Ըստ վերոնշյալի համաձայն վերլուծության՝ վիզուալի կառուցվածքը ստեղծվել է անսխալ:

Ֆիքսումների արագություն, ակտիվության հակազդում, դրական վալենտություն (բբի գրանցում)

Նպատակը՝ պարզել.

  • Տեքստային տեղեկատվության բարդությունը ֆիքսումների արագության միջոցով
  • Հուզական դրական հակազդումը բբի չափերի փոփոխության գրանցմամբ

Ըստ վերոնշյալի համաձայն վերլուծության` վիզուալի կառուցվածքը և պլանավորված հուզական երանգն անսխալ են:

Բիբը՝ որպես հուզական հակազդում, առաջին ֆիքսումը

Նպատակը՝ պարզել.

  • Առաջին ֆիքսումը հետաքրքրություն ներկայացնող շրջանում
  • Այդ շրջաններում ֆիքսումների տևողությունը՝ ըստ հետազոտվողի ակտիվության 
  • Գեյզի տեղաբաշխումով պայմանավորված ուշադրությունը
  • Տեղեկատվության բարդությունը
  • Շեղող գործոնները
  • Հուզական հակազդումը բբի չափերի փոփոխության գրանցմամբ

Վերոնշյալ պայմանների համաձայն կատարված վերլուծության արդյունքում ընտրվել է երկրորդ տարբերակը։

Գնի ազդեցությունը կայացվելիք որոշման վրա

Նպատակը՝ պարզել.

  • Գնի ազդեցությունը կայացվելիք որոշման վրա՝ ֆիքսումների քանակով պայմանավորված։ Ֆիքսվելով ավելի շատ գնի վրա՝ սպառողը հնարավոր է, որ կհրաժարվի ապրանքի ձեռքբերումից, մինչդեռ ֆիքսվելով ավելի շատ ապրանքի վրա՝ հավանաբար այն գնելու որոշում  կկայացնի:
  • Դիտման առաջին 100 մվրկ-ների ընթացքում մարդու կողմից կոդավորվող տեսարանը
  • Չնկատված շրջանները
  • Առաջին ֆիքսման շրջանը և տևողությունը
  • Շեղող գործոնները
  • Տեղեկատվության բարդությունը
  • Ուշադրության փուլերը

Ըստ վերլուծության` տեսանյութերում ներկայացված երկու տարբերակներից հրապարակման համար ընտրվել է առաջինը։

Աչքի ֆիքսումները և ուշադրությունը

Նպատակը՝ պարզել.

  • Կիզակետը, գեյզի (10-20 մվրկ տևողությամբ միկրոսեքեյդներ) դիրքի հաջորդականությունը
  • Չնկատված շրջանները
  • Առաջին ֆիքսման ժամանակահատվածը հետաքրքրության շրջանում
  • Այդ շրջանների վրա վերաֆիքսումը
  • Տեղեկատվության բարդությունը
  • Շեղող գործոնները

Տեսանյութերը տարբեր անձանց աչքերի շարժման հետագծերն են (ֆիքսումներ, ջերմային և ընդգծվածության քարտեզներ), որոնց վերլուծության արդյունքում ընտրվել է վերջին տարբերակը:

Ակնագրության տեխնոլոգիաները և արդյունքների վերլուծությունը

Ակնագրության տեխնոլոգիաները (eye tracking) կիրառում է նույն հիմնական տեխնոլոգիան` ինֆրակարմիր տեսախցիկը: Նախ՝ ինֆրակարմիր տեսախցիկը և ծրագրային հատուկ ապահովումը ունակ են հայտնաբերելու ավելի «մուգ» և «սառը» շրջանները դեմքի վրա՝ հնարավոր դարձնելով բբի տեղակայման հեշտ բացահայտումը։ Երկրորդ` այն թույլ է տալիս նաև հայտնաբերել պայծառ լույսի արտացոլումը ակնագնդի վրա: Համակցելով այս երկու չափագրությունները՝ կարելի է հաշվարկել աչքի ուղղությունը: 

Սարքավորումները կարող են ունենալ տարբեր չափեր և ֆունկցիոնալ տարբեր հնարավորություններ: Օրինակ՝ անշարժ սարքավորումները սովորաբար կիրառվում են լաբորատորիաներում, իսկ շարժականները հարմար են տարբեր հետազոտությունների համար, երբ հետազոտվողը պետք է տեղաշարժվի բնական միջավայրում (օրինակ՝ զբոսնի խանութում): Պետք է նշել, որ անշարժ սարքավորումներ կիրառելու դեպքում հետազոտողները կարողանում են վերահսկել միջավայրում առկա տարբեր փոփոխական խթաններն ու ազդակները, իսկ շարժականների դեպքում կարող է շատ դժվար լինել վերլուծություն կատարելը փոփոխվող լուսավորության պայմանների և շրջակա միջավայրի ազդեցության պատճառով։ 

Ակնագրության սարքավորումների տարբերակիչ առանձնահատկություններից մեկն այն հաճախությունն է, որով նրանք ֆիքսում են աչքի գտնվելու վայրը․ որոշները դանդաղ են, որոշները՝ արագ: Նմուշառման ամենատարածված հաճախությունը 50 հերցն է, ինչը համարվում է ցածր հաճախություն, ուստի այդ սարքավորումները շատ հարմար են միայն ֆիքսումներ վերլուծելու համար: Կան սարքավորումներ մինչև 1,250 հերց հաճախությամբ: 

1,250 հերց հաճախությունը թույլ է տալիս մանրամասնորեն վերլուծել և՛ ֆիքսումները, և՛ միկրոսեքեյդները(10-20 մվրկ տևողությամբ արագ շարժումներ), քանի որ հնարավոր է դառնում հետևել աչքի շարժման արագությանը, և թե ինչ ճշգրտությամբ է աչքը կանգ առնում թիրախավորված խթանի վրա:

Մարքեթինգային շատ հետազոտություններում բավարար են նույնիսկ ցածր հաճախությամբ սարքավորումները, քանի որ հիմնականում հետազոտվում են հենց ֆիքսումները։ Որպես ֆիքսումների փոփոխականներ՝ կարող են լինել ֆիքսումների քանակը, դրանց ընդհանուր տևողությունը, մեկ ֆիքսման տևողությունը և ֆիքսումների միջին տևողությունը: Սրանք բոլորը փոխկապակցված են, բայց կան որոշ նրբություններ: 

Ֆիքսումների քանակը և ընդհանուր տևողությունը վկայում են տվյալ շրջանի նկատմամբ հետաքրքրության մասին: Այս փոփոխականները կապված են կամային պրոցեսների հետ: Եթե ​​ուզում ենք իմանալ, թե հետազոտվողը ուղեղի ինչպիսի ակտիվություն է կիրառել հետաքրքրություն ներկայացնող շրջաններում, ապա պետք է վերլուծել ֆիքսումների տևողությունը։ Իսկ եթե ուզում ենք ինչ-որ բան իմանալ խթանի դիզայնի մասին, պետք է օգտագործել առաջին ֆիքսման տևողության, վերաֆիքսումների քանակի, ֆիքսումների հերթականության մասին տվյալները: 

Այս փոփոխականները վերաբերում են ոչ կամային գործընթացներին, այլ կերպ ասած՝ սրանք մեզ ցույց են տալիս՝ արդյոք դիզայնը վիզուալ ընդգծված է և առանձնանում է: Սա կարող է արդյունավետ լինել արտադրանքի փաթեթավորման տարբերակները փորձարկելիս՝ հասկանալու համար, թե որ տարբերակներն են առավել մեծ ուշադրություն գրավում: 

Միկրոսեքեյդների քանակը կամ աչքի տեղաշարժումը խիստ փոխկապակցված է ֆիքսումների քանակի հետ, քանի որ աչքի շարժմանը բնականոն կերպով ֆիքսում է հաջորդում: Այս փոխկապակցվածությունը կոչվում է “Scanpath” (բառացի՝ սկանավորման հետագիծ, ուղի): Միկրոսեքեյդների չափումը շարունակում է կարևոր մնալ, քանի որ դա մեզ թույլ է տալիս տեսնել, որ մարդիկ, օրինակ, նախընտրում են որոնել ոչ թե ուղղահայաց, այլ հորիզոնական կերպով: Միկրոսեքեյդները պայմանավորված են կոնտեքստով և ավելի կարճ են, երբ կարդում ենք կամ նստած ենք սեղանի շուրջ,  քան երբ քայլում ենք փողոցում։

Ակնագրության սարքավորումը տեղեկություններ է տալիս նաև բբի չափերի մասին: Մարքեթինգային հետազոտություններում այդ չափերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները կիրառվել են գովազդներում հուզական հակազդումները գնահատելու համար: Սակայն այս մեթոդի հուսալիությունը կարող է կասկածի տակ դրվել, քանի որ բբի չափի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել հոգեբանական այլ գործընթացներով, ինչպիսին է, օրինակ, գիտակցական ծանրաբեռնվածությունը։ Կամ էլ բբի չափը կարող է փոփոխվել պարզապես լուսավորության փոփոխության արդյունքում:

Ակնագրության սարքավորումների տեսողական արդյունքները կարող են լինել ֆիքսման կետերը, ընդգծվածության քարտեզը և ջերմային քարտեզը։

C:\Users\Artur\Desktop\աւթփութ.png

Ահա  կարդալու կարողությունը թեստավորելու մեկ օրինակ ֆիքսումների տևողության և միկրոսեքեյդների գործածմամբ:

C:\Users\Artur\Desktop\րիդինգ.png

Ֆիքսման միջին տևողությունը տատանվում է 150-ից 600 միլիվայրկյանների միջև: Սակայն փորձառու ընթերցողների արագ ընթերցման դեպքում ֆիքսման տևողությունը մոտավորապես 40 միլիվայրկյան է: Ուստի միտք չունի խոսել ֆիքսման ընդհանուր միջին տևողության մասին, քանի որ ֆիքսումները կախված են առաջադրանքից և այն կատարող անձից: