Խոսենք սոցիալական տարբեր կոնտեքստներում որոշումների ընդունման մասին` կիրառելով նեյրոէկոնոմիկայում ընդունված մոտեցումները՝ խմբի ներսում որոշումների ընդունման նեյրոկենսա-բանական մեխանիզմները հասկանալու համար:

Նախ նշենք մեր համագործակցային և մրցակցային վարքում դրանց էվոլյուցիոն զարգացման մասին: Երևում է, որ մենք բավականաչափ ադապտացված ենք համագործակցելու պրոցեսին, և ըստ տեսության՝ համագործակցությունը խմբի ներսում նպաստավոր է, երբ մենք մրցում ենք այլ խմբերի հետ:

Շատ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ նոր կեղևի (Նեոկորտեքս) հարաբերական ծավալը փոխկապակցված է սոցիալական խմբի չափի, սոցիալական հմտությունների, ինչպես նաև ստի դրսևորման և սոցիալական խաղերի հաճախականության հետ: Այսպես, երևում է, որ մեր ուղեղի բարդությունը փոխկապակցված է մեր սոցիալական վարքի բարդությանը, այն հարմարվում է սոցիալական բարդ միջավայրին նույն կերպով, ինչպես ֆիզիկական միջավայրին:

Դիտարկենք ուղեղի կողմից նորմալ դեմքի ավտոմատ վերակառուցման մի օրինակ․

Եթե շրջենք նկարը, կտեսնենք, որ ձախ կողմում հենց աջ կողմի աղավաղված նկարն է: Այսպես, մենք զգայուն ենք սոցիալական տեղեկատվության նկատմամբ, օրինակ՝ տարբեր մշակույթի ներկայացուցիչներ կարողանում են հեշտորեն ճանաչել միմյանց դեմքի հուզական արտահայտությունները: Մենք զգայուն ենք նաև սոցիալական ավելի բարդ խթանների նկատմամբ:

Էթոլոգները առաջ են բերում այն գաղափարը, որ մենք ավտոմատ կերպով արձագանքում ենք այն ընկալմանը, որ մարդու մեծ չափերը սոցիալական կարգավիճակի դրսևորում են։ Չափերի մեծության ընկա-լումները հաշվի են առել մեքենա արտադրողները ևս․ մեծ  մեքենան ուղեղի կողմից ընկալվում է որպես մարդու սոցիալական բարձր կարգավիճակի ցուցանիշ։

Փորձենք հասկանալ, թե ինչպես ենք որոշումներ կայացնում սոցիալական կոնտեքստում: Որոշում ընդունելու այս մետրիկան արդեն պետք է ծանոթ լինի․

Նկարից պարզ է, որ եթե անձրևում է, ապա պետք է անձրևանոց վերցնել։ Այստեղ պատկերված մետրիկաները պարունակում են տարբեր որոշումներ, իրավիճակներ և ակնկալվող արդյունքներ: Այսպես, եկեք փոխենք բնական երևույթը, և անձրևի փոխարեն լինի, օրինակ, մի երեխա, որը դույլով կարող է մեզ ջրել: Մենք կարող ենք ունենալ որոշման նույն մետրիկաները և գնահատել՝ արդյոք պետք է անձրևանոց վերցնել։ Սակայն այս դեպքում պետք է դիտարկենք երկրորդ խաղացողի որոշումը ևս ու մեր մետրիկաներին ավելացնենք նաև նրա կողմից ակնկալվող արդյունքների օգտակարությունը․

Այստեղ իրականում ունենք խաղի օրինակ, որտեղ կան երկու խաղացողներ։ Նրանց վարքագիծը վերլուծելու համար կարող ենք կիրառել մաքսիմալացման կանոնը, ըստ որի՝ յուրաքանչյուր խաղացող կընտրի ամենամեծ օգտակարությամբ այլընտրանքը։

Այսպիսով, մարդկանց որոշումները սոցիալական տարբեր կոնտեքստներում մոդելավորելու համար մենք կիրառում ենք ռազմավարական խաղ, որում պետք է լինեն մի շարք խաղացողներ,  յուրաքանչյուրը պետք է կատարի գործողությունների շարք և ունենա իր պարզ նախընտրությունները տարբեր արդյունքների համար:

«Բանտարկյալի երկընտրանք»-ը` որպես համագործակցության մոդել

Այս մոդելը կամ «խաղը» այն մասին է, որ մեծ հանցագործության գործով կա երկու կասկածյալ, որոնց պահում են տարբեր բանտա-խցիկներում: Կան բավականաչափ ապացույցներ նրանցից յուրաքանչուրին փոքր հանցագործության մեջ մեղավոր ճանաչելու համար, սակայն մեծ հանցագործության մեջ մեղադրելու համար անհրաժեշտ է, որ նրանցից մեկը մատնի մյուսին: Եթե երկուսն էլ լռեն, նրանք կմեղադրվեն թեթև հանցագործության մեջ և բանտում կանցկացնեն 3 ամիս, իսկ եթե նրանցից մեկը մատնի մյուսին, մատնիչը ազատ կարձակվի, իսկ մատնվողը կդատապարտվի 20 տարվա ազատազրկման։ Եթե երկուսն էլ մատնեն միմյանց, յուրաքանչյուրը կստանա 5 տարվա ազատազրկում: Այստեղ երկու կասկածյալներն էլ երկընտրանքի առաջ են կանգնում՝ համագործակցել, թե ոչ: 

Ինչպես արդեն նշեցինք, սրանք ստանդարտ խաղի կանոններն են, կան մի շարք գործողություններ և նախընտրություններ՝ հիմնված ամենալավ արդյունքի կանխատեսման վրա: Սա շատ լավ մոդել է՝ հասկանալու համար, թե ինչպես են մարդիկ ներխմբային որոշումներ ընդունում, քանի որ այն սոցիալական շատ լավ իրավիճակ է:

Այսպիսով, «Բանտարկյալի երկընտրանքը» առաջ է բերում մեկ ռացիոնալ որոշում․ երկու «խաղացողներն» էլ պետք է մատնեն: Այս օրինակը հայտնվում է էկոնոմիկայի շատ ասպեկտներում և իրական կյանքում։

Այսպես, խաղի տեսությունը ենթադրում է, որ «Բանտարկյալի երկընտրանք»-ի նմանօրինակ իրավիճակում չպետք է համագործակցել: Սա մի իրավիճակ է, որում անհատ որոշում կայացնողը միշտ ընտրում է այնպիսի նախաձեռնություն, որը  խմբի ներսում անդամների համար ստեղ-ծում է ամենաքիչ օպտիմալությամբ  արդյունքը։

Սակայն մենք արդեն խոսել ենք համագործակցության դրական կողմերի մասին, ուստի ինչպես կարող ենք տեղ գտնել համագործակցության համար՝ կիրառելով «Խաղի տեսություն»-ը: Ուսումնասիրենք նոր պարամետր օմեգան` հավանականությունը, որ խաղացողները նորից կհանդիպեն: Եթե օմեգան ցածր է, շանսը փոքր է, որ նրանք կհանդիպեն, և, այսպես ասած, համագործակցելու իմաստ չկա:

Այսպիսով, «Խաղի տեսություն»-ը առաջ է բերում այն, որ եթե խաղը տեղի է ունենում մեկ անգամ, ուրեմն յուրաքանչյուր խաղացող չհամագործակցելու դեպքում  իր օգտին բարձր արդյունք է ձեռք բերում։ Բայց եթե խաղը կրկնվելու է, օրինակ՝ «Բանտարկյալի երկընտրանք»-ի խաղը, բանտարկյալները կարող են ամրապնդել համագործակցությունը՝ ընտրելով կոնկրետ ռազմավարություն:

Փորձագիտության միջոցով համեմատվել են տարբեր ռազմա-վարություններ, որոնք կիրառվել են այս խաղի համար: «Ակն ընդ ական» ռազմավարությունը գերազանցել է մնացած տարբերակներին: Այս պարզ ռազմավարությունն այն մասին է, որ եթե առաջին փորձում առաջին խաղացողը համագործակցում է, և երկրորդ խաղացողը կրկնում է նույն վարքը, ապա առաջին խաղացողը երկրորդ փորձում կրկին համագոր-ծակցում է, նույնը գործում է նաև հակառակ պարագայում՝ եթե մատնում է կամ խարդախություն է անում: Եթե համագործակցողների խումբը կիրառում է «Ակն ընդ ական» ռազմավարությունը, ապա այս խումբը ամուր է և հաստատուն չհամագործակցողների կողմից կիրառվող քայլերի դեմ: Այսպես, եթե օմեգան մեծ է, ապա համագործակցության և խարդախության փոխադարձությունը կարող է  ստաբիլիզացնել համագործակցային վարքը:

Սոցիալական համագործակցության նեյրոնալ հիմքը

Անդրադառնանք նեյրոէկոնոմիկական ուսումնասիրության արդ-յունքներին, որոնք հետազոտել են ուղեղի ակտիվությունը «Բանտարկյալի երկընտրանք»-ի ժամանակ:

Այսպես, ի՞նչ ակտիվություն է տեղի ունենում, երբ «խաղացողը» համագործակցության միտում է տեսնում՝ ի հակադրություն համագոր-ծակցության անփոխադարձություն տեսնելուն:

Նկարում պատկերված է ուղեղի ակտիվությունը, երբ «խաղացողը» համագործակցելու միտում է ունեցել: Ակտիվություն է գրանցվել հարճա-կատային կեղևում (OFC orbit fronatl cortex) և զոլավոր մարմնի առաջնային հատվածում (Anteroventral striatum)` ուղեղի գլխավոր շրջաններում, որոնք կարևոր դեր ունեն  գնահատման պրոցեսում:

Երբ համագործակցությունը փոխադարձ է երկրորդ «խաղացողի» կողմից,  ակտիվանում են այս երկու շրջանները, ինչը կարող է նշանակել, որ առաջին խաղացողը «պարգևատրվում» է, երբ պատասխան գործողություն է ստանում: Որքան ուժեղ է պոչավոր կորիզի ակտիվությունը (NA), այնքան մեծ է հավանականությունը, որ «Բանտարկյալի երկընտրանք»-ի հաջորդ փորձում հետազոտվողը դարձյալ կհամագործակցի, այլ կերպ ասած՝ պոչավոր կորիզի մեծ ակտիվությունը փոխադարձ համագործակցության նկատմամբ ամրապնդվում է համագործակցության հաջորդ փորձերում:

Նկարում պատկերված է ակտիվությունը կղզյակի կեղևում (Insular cortex) անփոխադարձ ակտիվության ժամանակ, երբ համագործակցողը պատասխան գործողություն չի ստանում: Հիշենք, որ կղզյակը ակտիվանում է հույզերի և հատկապես՝ բացասական հույզերի ժամանակ: Եթե նայենք հարճակատային կեղևի և կղզյակի ակտիվությունների ֆունկցիոնալ փոխազդեցությանը, կտեսնենք, որ հաջորդ փորձում կարող ենք ակնկալել համագործակցության բացակայություն, մատնում կամ խարդախություն: Կղզյակը կարող է մոդուլավորել հարճակատային կեղևի ակտիվությունը, որը և կանխատեսում է համագործակցության բացակայությունը (անպատրաստակամությունը):

Օգտագործելով ռազմավարական խաղերը՝ կարող ենք հասկանալ որոշումների ընդունումը սոցիալական տարբեր կոնտեքստներում: Բացի «Բանտարկյալի երկընտրանք»-ից կա նաև «Վստահության խաղը»․ այստեղ երկու «խաղացողները» մտնում են անանուն շփման մեջ, մեկը ներդրողի դեր է խաղում, մյուսը՝ վստահված անձի, երկուսն էլ ստանում են սկզբնական 12 դրամական միավոր:

Ներդրողը կարող է փոխանցել 0-ից մինչև 12 դրամական միավոր, ինչը փորձագետը պետք է եռապատկի: Երբ ներդրողը որոշում է ընդունում և կատարում է փոխանցում, «վստահված անձը» տեղեկացվում է այդ մասին, և նրան տալիս են հնարավորության տարբերակներ` 0-ից մինչև իր ունեցած գումարի միջև ինչ-որ չափով փող հետ ուղարկել ներդրողին: Օրինակ, եթե ներդրողը փոխանցել է 12 դրամական միավոր, «վստահված անձը» կունենա 48 միավոր՝ սկզբնական 12 միավորը և եռապատկված ներդրումը: Եթե ներդրողը ներդրում չանի, «վստահված անձը» կունենա միայն սկզբնական 12  միավորը:

Այստեղ ներդրողը երկընտրանքի առաջ է կանգնած․ արդյոք արժե ներդնել ամբողջ գումարը, քանի որ ներդնելու դեպքում իր վստահությունը գուցե չարդարացվի․ «վստահված անձը» խաղի վերջում պետք է որոշի՝ վերադարձնի որոշ գումար, թե ոչ:

Հետաքրքրական է, որ մենք կարող ենք մոդուլավորել վստա-հությունը այս խաղում՝ վերահսկելով օքսիտոցինի մակարդակը: Օքսիտոցինը կարևոր հորմոն է սոցիալական կապի (օրինակ՝ երեխայի կապվածությունը մորը) համար: Օքսիտոցինի մակարդակի բարձրացմամբ՝ էկոնոմիկական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հնարավոր է մեծացնել բանկային փոխանցումների թիվը, այսինքն՝ այն մեծացնում է վստա-հությունը ուրիշների նկատմամբ` մոդուլավորելով «սոցիալական ռիսկերը»։

Իրականում օքսիտոցինը մոդուլավորում է նշաձև կորիզի ակտիվությունը։ Այս հետազոտվողները իրենց վարքում փոփոխություն չեն ցուցաբերում, երբ իրենց վստահությունը չի արդարացվում, և շարունակում են ներդնել, քանի որ նշաձև կորիզի ակտիվությունը նվազում է, այսինքն՝ չեն սովորում բացասական փորձից: Նորմալ մարդիկ` առանց օքսիտոցինի մակարդակի կանոնավորման, սահմանում են իրենց ներդրման չափը՝ կախված արդյունքներից: Այսպիսով պարզեցինք, թե սոցիալական կոնտեքստում մեր որոշումների ընդունումը ուղեղի որ շրջանների ակտիվության շնորհիվ է իրականանում:


0 Comments

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *