Կահնեմանը և Ավերսկին ցույց տվեցին, որ մարդիկ խուսափում են ռիսկից ձեռքբերման տիրույթում և դիմում են ռիսկի կորստի տիրույթում։
Ընտրենք հետևյալ տարբերակներից մեկը.
- Ձեռք բեր 3,000$ 100%-ով, կամ շահիր 4,000$ 0.8 հավանականությամբ:
Մարդկանց 80%-ը ընտրել է 3,000$-ը 100% հավանականությամբ:
- Կորցրու 3,000$ 100%-ով, կամ պարտվիր 4,000$ 0.8 հավանականությամբ: Մարդկանց 92%-ը այս դեպքում ընտրում է վիճակախաղը:

Այսպես, կորստի իրավիճակում տեսնում ենք, որ մարդիկ հակված են ռիսկի դիմելուն։ Ինչպես տեսնում ենք նկարում, արժեքի գործառույթը ասիմետրիկ է` ավելի մեծ են բացասական արժեքները, որոնք գրանցվում են կորստի ժամանակ, քան դրականները՝ ձեռքբերման ժամանակ, այսինքն՝ 3,000$-ի կորուստն առաջացնում է ավելի մեծ ցավ, քան ուրախություն կպարգևեր նույնչափ ձեռքբերումը:
Այս ասիմետրիան կարող ենք գտնել մեր վարքագծային մակար-դակում, ինչը ցույց են տվել, այսպես կոչված՝ «Ասիական հիվանդության» խնդրի ուսումնասիրման ժամանակ:
Խնդիր 1.
Պատկերացրեք՝ ԱՄՆ-ն պատրաստվում է դիմակայել ասիական անսովոր հիվանդության, որը, ըստ կանխատեսումների, կսպանի 600 հոգու: Առաջարկվել է հիվանդության դեմ պայքարելու երկու տարբերակ․
Եթե իրագործվի Ա ծրագիրը, 200 մարդ կփրկվի: Եթե իրագործվի Բ ծրագիրը, 30% հավանականությամբ 600 հոգին էլ կփրկվեն, և 60% հավանականությամբ ոչ ոք չի փրկվի:
Մարդկանց մեծամասնությունն ընտրում է Ա տարբերակը․ նրանք խուսափում են ռիսկից և ընտրում ավելի ապահով տարբերակը:
Խնդիր 2.
Եթե իրագործվի Ա ծրագիրը, 400 մարդ կմահանա: Եթե իրագործվի Բ ծրագիրը, 30% հավանականությամբ ոչ ոք չի մահանա, և 60% հավանականությամբ 600 հոգին էլ կմահանան:
Դե իսկ այստեղ մարդիկ ընտրում էն Բ տարբերակը և դիմում ռիսկի:
Ինչպես տեսնում ենք, 2 տարբերակներն էլ նույն են, տարբեր են միայն ձևակերպումները․ առաջին դեպքում տարբերակը ձևակերպված է որպես ձեռքբերում, իսկ երկրորդում՝ որպես կորուստ, ինչը ռիսկի դիմելու վարքագիծը արագ փոխում է: Այս 2 տարբերակների ձևակերպումը մոդուլավորում է նեյրոնալ պրոցեսը ֆինանսական որոշումներ կայացնելիս։
Մեկ այլ հետազոտության ժամանակ հետազոտվողներին ներկա-յացրել են երկու պայման.
Պայման 1-ում նրանից յուրաքանչյուրին տրվում է 50 փաունդ, ինչից հետո նրանք պետք է որոշում կայացնեն՝ պահել 50-ից 20-ը (սա հաստատված է, և ընտրության դեպքում որևէ փոփոխություն չի լինելու) կամ մասնակցել խաղին: Կա կոնկրետ հավանականություն, որ հետա-զոտվողը խաղի արդյունքում կամ կպահի կամ կկորցնի ամբողջ գումարը:
Պայման 2-ում հետազոտվողը կրկին ստանում է 50 փաունդ և պետք է որոշի՝ կորցնել 50-ից 30-ը կամ մասնակցել խաղին:
Այսպես, 2 տարբերակների պայմանները դարձյալ նույնն են․ պայման 1-ը ստացել է ձեռբերման ձևակերպում, պայման 2-ը՝ կորստի ձևակերպում: Տեսնենք՝ ինչպես է տարբերակների ձևակերպումը մոդու-լավորում պրոցեսները ուղեղում: Հետազոտությունը ցույց է տվել, որ եթե հետազոտվողի «հաստատ» տարբերակը ձևակերպվել է որպես կորուստ, նա մեծամասամբ որոշել է մասնակցել խաղին՝ ի համեմատություն առաջին պայմանի, երբ այն ձևակերպվել է որպես ձեռքբերում:

Եթե այս հետազոտության ընթացքում ուսումնասիրենք ուղեղում տեղի ունեցող պրոցեսները, կտեսնենք, որ ձևակերպման էֆեկտը զուգորդվում է նշաձև կորիզի (ծածկագրում է կանխատեսվող արժեքը, ներգրավված է վախի հակազդումներում)ակտիվացմամբ։ Նկարի աջ մասում երևում է, որ այն հատկապես ակտիվ է կորստի ձևակերպման ժամանակ, երբ մասնակիցը որոշում է մասնակցել խաղին: Եվ այն ապաակտիվացել է, երբ մասնակիցը որոշել է ընտրել «հաստատ» տարբերակը: Բայց այս օրինաչափությունը հակառակն է դրսևորվում խաղի ժամանակ: Նշաձև կորիզն ավելի ակտիվ է, երբ մասնակիցն ընտրում է «հաստատ» տարբերակը, և ապաակտիվանում է, երբ նա որոշում է խաղալ: Այսպիսով, այս շրջանի ակտիվությունը, որի գործառույթը գնի (թե ինչով է հատուցվում) կանխատեսումն է, մոդուլավորվում է ձևակերպման էֆեկտով՝ այսպիսով ևս մեկ անգամ հաստատելով «Հեռանկարների տեսություն»-ը։
Ամփոփելով կարող ենք ասել (Տեսե՛ք նաև ստորև ներկայացված նկարում), որ կղզյակը (Insular cortex) ընդգրկված է հուզական ռիսկի վերամշակման պրոցեսում, գոտկային գալարի վերին կողմնային (DACC-dorso lateral anterior cingulate cortex) հատվածը՝ ճանաչողական ռիսկի վերամշակման պրոցեսում, զոլավոր մարմինը մեծ ներդրում ունի ռիսկի դիմելու գործում, իսկ նշաձև կորիզը մոդուլավորում է ռիսկի դիմելու վարքագիծը ձևակերպման էֆեկտի ազդեցության տակ: Եվ այս ամբողջ տեղեկատվությունը ներգործում է ճակատային կեղևի վերին կողմնային հատվածի վրա (DLPFC – dorsolateral prefrontal cortex), ինչն իր հերթին վերջնականացնում է որոշումը:

0 Comments