Էթոլոգները առաջ են բերում այն միտքը, որ կոնկրետ հակազդումները կարող են դրդվել կոնկրետ խթանների կողմից, և այս հիփոթեզը անվանեցին բնածին արձակիչ մեխանիզմ (innate releasing mechanisms): Այսպիսով, կոնկրետ վարքը կարող է դրդվել կոնկրետ խթանի կողմից։ Մեր նեյրոնալ համակարգը աշխատում է ֆիլտրերի պես և ֆիլտրում է նշանակալի տեղեկատվությունը: Էթոլոգը, ձայնային տարբեր ազդանշաններ արձակելով, գտել է կոնկրետ մեկը, որը գրավում է իգական միջատին և ակտիվացնում սեքսուալ վարքը: Մեկ այլ օրինակ․ թռչունին առաջարկվել են տարբեր ձվեր և մեկ՝ իրեն պատկանող ձու, հետազոտելու համար, թե որքան կոնկրետ է բնածին արձակիչը:

Նկարում տեսնում ենք՝ թռչունին առաջարկել են նորմալ ձու և դրանից մի քանի անգամ մեծ ձու:
Հետազոտողները փորձել են ստեղծել հիպեր արձակիչ էֆեկտը (hyper releaser)․ հիպեր հուզական խթան, որն իմիտացնում է բնական հուզական ազդանշանը: Թռչունը զարմանալիորեն ընտրում է մեծ ձուն և նստում վրան: Մեր առօրյայում հիպեր խթանների հաճախ ենք հանդիպում: Այլ կերպ ասած` սուպերնորմալ խթանը կամ սուպերխթանը խթանի չափազանցված տարբերակն է, որը ավելի ուժեղ պատասխանի է դրդում: Օրգանիզմները հակված են նախընտրություն ցուցաբերելու խթանի հատկանիշներին (չափսերը, գույնը և այլն), որոնք զարգացել են բնության մեջ, բայց երբ առաջարկվում է արհեստածին, չափազանցված խթան, կենդանին և մարդը ցուցաբերում են վարքի փոփոխություն հոգուտ այս խթանների՝ ի համեմատություն բնական խթանների:
Կարո՞ղ ենք արդյոք խաբել մարդուն՝ մոդուլավորելով տարբեր խթաններն ու օբյեկտները։

Օրինակ՝ նկարի ձախ մասում երեխայի գլխի նորմալ կառուցվածքն է, ինչը բավականին հաճելի է, բայց եթե չափերն անցնենք, ինչպես աջ մասում է պատկերված, այս հիպեր խթանն ավելի էֆեկտիվորեն կշահագրգռի մեր դրական հույզերը, մենք կընկալենք այն ավելի հաճելի, քանի որ այն իմիտացնում է բնական հուզական խթանը։ Այս գաղափարը կիրառվում է խաղալիքների արտադրությունում, ինչպես նաև մուլտֆիլմերի հերոսներ ստեղծելիս․ զարգացմանը զուգահեռ՝ նրանք ավելի ու ավելի են նմանվել երեխաների: Օրինակ՝ Միկի Մաուսը:
0 Comments