dzone.am | Կայքի տեղեկատվության բարդություն, մասնակցի կողմնորոշային և հետազոտող վարքի ուսումնասիրություն

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մասնակիցները տեղեկատվության բարդությանը հիմնականում պատասխանում են ֆիքսումների ավելի մեծ և ֆիքսված տեղեկատվության հարաբերականորեն ավելի փոքր քանակով:

Նպատակը՝ պարզել.

  • Առաջին ֆիքսումները կայքի գլխավոր տեղեկատվությունը պարունակող շրջանների վրա
  • Կողմնորոշային վարքի դրսևորումները

Ըստ վերլուծության՝ կայքը ունի բարելավման կարիք, քանի որ կա տեղեկատվության բարդություն՝ ֆիքսումներով պայմանավորված: Ինչպես երևում է նկարում, գլխավոր տեղեկատվությունը պարունակող շրջաններից առաջինում ֆիքսումներ չկան, ինչի պատճառը «բաներային կուրություն» ասվածն է, որը պարզել ենք խոսքային հաշվետվության համադրմամբ:

Այս մասին մեջբերում «Ուղեղը և գովազդը» գրքից․

Ընկալումը ձևավորվում է նախկին փորձով, և ի հետևանք՝ սպասելի է, որ ընկալման անհատական տարբերություններ կլինեն, քանի որ տարբեր փորձառությունները տարբեր զտիչներ են զարգացնում, որոնք էլ սահմանում են, թե ինչպես ենք մենք ընկալում աշխարհը: 

Վերը նկարագրվածը շատ մեծ նշանակություն ունի մարքեթինգի համար, քանի որ սպառողները կարող են կոնկրետ բրենդների համար զտիչներ ձևավորել, եթե դրանք հիշողության մեջ չկան: Այս տեսությամբ է նաև պայմանավորված «անուշադրության կուրություն»  (Inattentional blindness) ասվածը. երբ մարդիկ գործածում են իրենց զտիչները, նրանք «կույր» են դառնում այլ ազդակների

նկատմամբ: 

Dargett | Կողմնորոշային վարքի դրսևորումներ

Նպատակը՝ պարզել.

  • Կողմնորոշային վարքի դրսևորումները
  • Շեղող գործոնների առկայությունը
  • Հետաքրքրության շրջանները՝ ֆիքսումներով պայմանավորված, և այդ շրջանների վրա վերաֆիքսումները, ինչը որոշման ընդունման պրոցեսում գլխավոր գործոններից մեկն է

Տեսահոլովակում երևում է հետազոտության արդյունքը կայքի բարելավումից հետո՝ մեկ մասնակցի վարքը կայքում: Ըստ վերլուծության՝ կայքը ասնխալական է։


1 Comment

Centrum Informacyjne · May 4, 2025 at 8:10 am

You don’t just write — you craft experiences. And this one left me quietly moved and deeply grateful.

Leave a Reply

Avatar placeholder

Your email address will not be published. Required fields are marked *