Եզրակացություն
Որպես կարևոր եզրակացություն՝ կառանձնացնենք այն փաստը, որ ուշադրությունը շատ ակտիվ կերպով ազդում է որոշումների կայացման վրա: Ցույց է տրվել, որ ուշադրությունը պայմանավորված է ոչ միայն տեղեկատվական պահանջներով, այլև ոչ կամային պրոցեսներով և աշխատանքային հիշողության հետ փոխազդեցությամբ: Բացի այդ՝ ուշադրությունը որոշումների կայացման վրա դաուն-սթրիմ էֆեկտ ունի:
Այսպիսով, վերջնական որոշումը ի հայտ է գալիս ոչ թե ընտրության զարգացման համար նախապատվությունների և էվրիստիկայի պարզ կիրառման, այլ ազդակների, ուշադրության պրոցեսների, աշխատանքային հիշողության և նախասիրությունների միջև բարդ փոխազդեցությունների միջոցով: Այդ իսկ պատճառով էլ արդարացի է այն եզրահանգումը, որ ուշադրությունը կառուցողական դեր ունի որոշումների կայացման գործում:
Կարելի է նաև եզրակացնել, որ գիտակցական պրոցեսները, որոնք որոշում ընդունելիս դրդում են աչքերի շարժումները, չեն տարբերվում առաջադրանքների ժամանակ հետազոտվող պրոցեսներից: Ուշադրության պրոցեսները, ինչպիսիք են կամային կամ ոչ կամային ուշադրությունը կամ ֆիքսումների վրա ուսուցման էֆեկտը, մեծ դեր են խաղում որոշում ընդունելու, խնդրի լուծման, վիզուալ որոնման, տեսարանի դիտման հարցում:
Ամփոփելով կարող ենք ասել, որ տեսությունները, որոնք ձգտում են նկարագրել որոշում կայացնելու պրոցեսը, որտեղ վիզուալ տեղեկատվությունը առանցքային դեր ունի, պետք է արտացոլեն հետևյալ ենթադրությունները․
- Աչքերի շարժումները մասամբ հրահրվում են առաջադրանքի պահանջով։
- Որոշումների կայացման ժամանակ աչքերի շարժումները մասամբ պայմանավորված են ազդակների հատկություններով, որոնք կողմնա-կալություն են ձևավորում ընդգծված այլընտրանքի օգտին:
- Աչքերի շարժումները չունեն պատճառահետևանքային ազդե-ցություն նախընտրությունների ձևավորման վրա, սակայն տեսողական համակարգին բնորոշ հատկությունների շնորհիվ, ինչպիսին է ազդակից դրդված ուշադրությունը, աչքերի շարժումները հանգեցնում են որոշում-ների կայացման վրա դաուն-սթրիմ էֆեկտի։
- Որոշում կայացնողները օպտիմալացնում են աչքերի շարժումները՝ աշխատանքային հիշողության պահանջարկը և ֆիքսումների քանակն ու տևողությունը նվազեցնելու համար, որպեսզի կատարեն որոշումների առաջադրանքը։
- Աչքերի շարժման դրդող ուժերը որոշում կայացնելիս դինամիկ կերպով փոփոխվում են առաջադրանքի շրջանակներում և ժամանակի ընթացքում, ինչպես, օրինակ, ուշադրության փուլերում ուսուցման էֆեկտի միջոցով:
Այս թեմային մենք ծավալուն անդրադարձել ենք «Ուղեղը և գովազդը» գրքում և վստահ ենք, որ այն կօգնի գովազդի արդյունավետության բարձրացմանը և սպառողի հետ աշխատանքում ավելի ինքնավստահ և անսխալական լինելուն:

0 Comments